Feasts of Saints
Commemoration of Sts. John the Baptist and Job the Righteous
Ս. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օր Ս. Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է... Ապաշխարության արժանի գործե՜ր կատարեցեք... որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10): Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որն ասում է. «Պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՜ք նրա շավիղները» (Մատթ. 3:3): Ս. Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտելն ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Ս. Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար, այնուհետև` գլխատել: Հոբը, որ բնակվում էր Մեռյալ ծովի մերձակա լեռնային տարածքում «արդար էր ու աստվածապաշտ մարդ, ամեն տեսակի չար ու մեղավոր գործերից հեռու» (Հոբ 1:1): Ուներ 7 տղա և 3 աղջիկ, մեծահարուստ էր, շրջապատված բազմաթիվ ծառաներով, սակայն հարստությունը չէր այլասերել նրան: Հոբն Աստծո թողտվությամբ ենթարկվել էր մի շարք փորձությունների. զրկվել հարստությունից, զավակներից, հիվանդացել էր, դարձել բորոտ, բայց այնուհանդերձ չէր մեղանչել Աստծո դեմ և կնոջ դժգոհությանն ի պատասխան ասել. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներ ընդունեցինք, չարիքներին ինչու պիտի չհամբերե՞նք» (Հոբ 2:10): Արդարացած դուրս գալով այս բոլոր փորձություններից՝ Հոբը նախկինից ավելի մեծ օրհնությունների է արժանացել: Հոբի կյանքը մեզ երկու կարևոր ճշմարտություն է սովորեցնում. նախ՝ աշխարհի չարիքների կողքին մշտապես առկա է չարության ոգին, ապա՝ մարդու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը: Commemoration of Sts. John the Baptist and Job the Righteous St. John the Baptist (the Forerunner) is the most prominent person in the Gospels after Jesus Christ and it is he who opens the era of God’s Kingdom, that is - the era of Christ’s Church. Being a promised son and born in excellent conditions, John spends his youth in isolation and in the presence and virtues of God. At the age of 30 he goes to the valley of Jordan to preach and to prepare the people for Christ’s Coming. In the very beginning of his mission he appeals to the people and exhorts them to turn from their sins: “Turn away from your sins, because the Kingdom of heaven is near! ... Do those things that will show that you have turned from sins... The ax is ready to cut down the trees at the roots; every tree that does not bear good fruit will be cut down and thrown in the fire” (The Gospel according to Matthew 3:2, 8, 10). In the Gospels he is the man the Prophet Isaiah was talking about when he said, “Someone is shouting in the desert, “ Prepare a road for the Lord; make a straight way for him to travel!” (The Gospel according to Matthew 3:3). The peak of John’s activity is baptizing of Jesus and declaring him to be the promised Messiah. After John’s realizing the mission of baptizing Herod, the ruler of Galilee first imprisons John the Baptist for reprimanding him for marrying to Herodias, his brother Philip’s wife, and then beheads John the Baptist. Job lived in the land of Uz surrounding the Dead Sea. He “worshipped God and was faithful to him. He was a good man, careful no to do anything evil” (The Book of Job 1:1). Job had seven sons and three daughters; he was rich and had a large number of servants. However, wealth had not spoilt him. By the will of God job is subjected to various sufferings, loses his property, children and is afflicted with a repulsive disease (leprosy), but nevertheless, he does not sin against God and in response to his wife’s complaints, Job says: “When God sends us something good, we welcome it. How can we complain when he sends us troubles?” (The Book of Job 2:10). Facing all those sufferings, in the end Job is restored to his former conditions with even greater prosperity than before. Job’s life teaches us two important and true things: firstly, the spirit of evil, Satan, always stands in the roots of the evil, and secondly, the sufferings always contribute to the man’s becoming a good man.