All Day

Commemoration of Sts. Stepannos the Pontiff of Rome, the Priests, the Deacons and the people

The Pontiff of Rome St. Stepannos (Stephen) was born in Rome. He was the Bishop of Rome since 254 AD. He has been the deacon of the martyred Pope of Rome Lukianos and after the Popes’ death has been his successor. According to the Armenian collection book “Haysmavourk”, St. Stepannos has been a courageous and zealous Pontiff leading his flock, encouraging the faithful during the persecutions and exhorting them to remain loyal to their faith. He has converted many heathens to Christianity, and among the converted were the Prince Nemesios and his blind daughter. After the latters’ baptism the daughter of the Prince Nemesios becomes able to see, and the prince, witnessing that miracle, asks the Pontiff to ordain him as a deacon. Becoming aware of that fact, the King calls the Prince to him and orders him to offer sacrifice to the idols. But the Prince refuses, and for the refusal he is martyred together with his daughter. Another Prince and his servants, who also were pious Christians, are martyred. According to “Haysmavourk”, 12 clergymen are subjected to torments and are martyred, and the memory of those blessed clergy is commemorated with the memory of the Pontiff St. Stepannos. Once, when the pontiff St. Stepannos was celebrating a Divine Liturgy, the soldiers surround the Church and wish to break the door. At that time the Pontiff was giving Holy Communion to the faithful in attendance. After his taking the Holy Communion the soldiers rush in and kill the Pontiff in 257 AD. https://www.qahana.am/en/holidays Ս. Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր Ս. Ստեփանոս Հայրապետը ծնվել է Հռոմում, որի եպիսկոպոսն էր 254 թվականին: Նա եղել է Հռոմի Լուկիոս Ա նահատակ պապի ավագ սարկավագը` վերջինիս մահից հետո հաջորդելով նրան: Ըստ հայոց «Հայսմավուրք»-ի` նա քաջ և իր հոտի համար նախանձախնդիր Հայրապետ է եղել` քաջալերելով իր հավատացյալ հոտին հալածանքների ժամանակ, որպեսզի վերջիններս էլ ավելի հաստատուն մնան իրենց հավատի մեջ: Հեթանոսներից շատերին դարձի է բերել, որոնցից էր նաև Նեմեսիոս իշխանն իր կույր դստեր հետ: Վերջիններիս մկրտելուց հետո իշխանի դստեր աչքերը բացվում են, և իշխանը, հրաշքը տեսնելով, Հայրապետին խնդրում է, որպեսզի իրեն սարկավագ ձեռնադրի: Կայսրը, լսելով այս մասին, իր մոտ է կանչում իշխանին` հրամայելով, որ նա կուռքերին զոհ մատուցի: Սակայն իշխանը մերժում է կայսեր առաջարկը, որի համար նահատակվում է իր դստեր հետ: Նրանց հետ նահատակվում է մեկ այլ իշխան ևս իր մատակարարներով, որոնք նույնպես բարեպաշտ քրիստոնյաներ էին: Ըստ «Հայսմավուրք»-ի բռնում են 12 եկեղեցականների և չարաչար սպանում նրանց: Ահա այս երանելիների հիշատակն է, որ եկեղեցին միացրել է Ս. Ստեփանոս Հայրապետի տոնին: Օրերից մեկ օր, երբ Ս. Ստեփանոս Հայրապետը Ս. Պատարագ էր մատուցում, զինվորները պաշարում են եկեղեցին և ցանկանում ջարդել դուռը: Այդ ժամանակ Հայրապետը Ս. Հաղորդություն էր տալիս ներկա հավատացյալ բազմությանը: Հաղորդությունից հետո զինվորները խուժում են եկեղեցի և սպանում Հայրապետին 257 թվականին: Հայ Առաքելական Եկեղեցին Հռոմի Ս. Ստեփանոս Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակը տոնում է Ս. Խաչի Ը կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Commemoration of the Pontiff St. Klemes and Bishop St. Bagrat of Toromena

Pontiff St. Klemes (Clement) is known as the first among the “Apostolic Fathers” by means of whose works we become aware of the traditions, every-day life of the Christians, theology and church history of the first-second centuries AD. Klemes met the Apostle St. Paul in Rome, thanks whose preaching he was baptized, ordained and became the Bishop of Rome in 92 AD. He is the author of the 85 canons known as “Second Apostolic Canons” or “Canons of Klemes”. There is very little information about St. Klemes in “Haysmavourk”. He was taken to the King Dioclethianus, and courageously confessed the divine nature of Christ. He was martyred in 98 AD, when stones were put around the saint’s neck and he was thrown into the sea. Bishop St. Bagrat of Toromena (Taormina) was the illuminator of Silikia. Being the disciple of the Apostle St. Paul and being ordained by the Apostle, he was sent to Silikia. Later he became the Bishop of Toromena. Thanks to his preaching he managed to put an end to idolatry in Toromena. However, once one of the rich citizens of the town, who was a determined heathen swabbed the saint while he was praying. The mayor punished the murderer, and the saint’s remains were buried with all honors in the tabernacle “in order to be intercessor and helper for all of us”. Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր Ս. Կղեմես Հայրապետն առաջինն է <<Առաքելական հայրերի>> շարքում, որոնց գրվածքներից տեղեկանում ենք մ.թ. Ա-Բ դարերի քրիստոնյաների սովորույթների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության մասին: Կղեմեսը Հռոմում հանդիպում է Ս. Պետրոս առաքյալին, որի քարոզների շնորհիվ մկրտվում է, ձեռնադրվում և 92 թվականին դառնում Հռոմի եպիսկոպոսը: Նրան են պատկանում 85 կանոնները` հայտնի <<Բ առաքելական կանոններ>> կամ <<Կղեմեսի կանոններ>> անվանումով: Հայսմավուրքը քիչ տեղեկություններ է հայտնում Կղեմեսի մասին: Նա հալածիչ Դոմետիանոս կայսեր առաջ քաջաբար խոստովանել է Քրիստոսի աստվածությունը: Նահատակվել է 98 թվականին: Ս. Կղեմեսի վզից քարեր են կախել և ծովը նետել: Ս. Բագարատ եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտել է Ս. Պետրոս առաքյալին, որն էլ նրան ձեռնադրելով ուղարկել է Սիլիկիա: Նա դարձել է Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ վերացրել կռապաշտությունը: Սակայն քաղաքի մեծատուններից մեկը, որ համոզված հեթանոս էր, մի օր, Ս. Բագարատի առանձնական աղոթքի պահին, սրախողխող է արել նրան: Քաղաքապետը պատժել է չարագործին, իսկ սրբի մարմինը մեծ պատիվներով ամփոփել տապանի մեջ` <<որպեսզի բարեխոս և օգնական լինի բոլորի համար>>: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Կղեմես Հռոմի Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: