Feasts of Saints
Commemoration of Gurias, Samunas, Deacon Abib, Romanos the Hermit, Child the Confessor and Soldier Husikos
Gurias and Samunas were priests from Yedessia living during the period of reign of the Roman Emperor Dioklethianos (284-305). Gurias and Samunas are imprisoned because of being Christians, they are brought to the judge of Yedessia and are ordered to burn incense before the idols and to worship the picture of the emperor. When they refuse to obey the order they are subjected to severe torments and are thrown into the deep pit. Gurias and Samunas are beheaded at the beginning of the 4th century. Deacon Abib served in the Church of Yedessia at the beginning of the 4th century. During the period of Christians’ persecutions he went from one village to another and preached the Word of God and encouraged those who were subjected to torments. Emperor Likianos, becoming aware of his activity, orders to imprison him. Becoming aware of his mother’s and relatives’ imprisonments Deacon Abib voluntarily surrenders himself to the authorities. The judge seeing that he is unable to force the Deacon to renounce Christ, ordered to burn him over the fire. The saint first prays and then is burnt in the fire in 312. He is buried in the same tomb where the bodies of Gurias and Samunas martyred during the same period were buried. During the period of reign of the Roman Emperor Dioklethianos when Christians were persecuted, a clergyman named Romanos, who was imprisoned because of his faith, said the judge: “Even if you ask a child what is right – to worship the only God – the Creator of the sky and the earth, or to many gods, the child will give the right answer”. And really, the judge calls a child and ask that question, and that child answers: “The people’s God should be the only one God. The God we worship has Only Begotten Son, who is one with God.” The annoyed judge immediately orders to kill the innocent child. This event happened in 304. The soldier Husikos has been subjected to torments during the period of reign of the Roman Emperor Dioklethianos. Husikos has served in the royal army. He was drowned in the water because of his faith in Christ. Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր Գուրիասն ու Սամունասը եդեսացի երկու քահանաներ էին Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305): Որպես քրիստոնյաների նրանց ձերբակալում են, բերում քաղաքի դատավորի մոտ, որպեսզի վերջինս կուռքերի առջև խնկարկելու և կայսեր պատկերին երկրպագելու հրաման տա: Մերժում ստանալով` նրանց մեկ ձեռքի վրա կախում են: Երբ հոդերը խախտվում են, կրկնում են իրենց հրամանը: Ժխտական պատասխան ստանալով` ձեռք ու ոտք կապած նետում են խոր փոսը: Տեսնելով չարչարանքներն անօգուտ են անցնում` գլխատում են Դ դարի սկզբին: Աբիբ սարկավագը ծառայում էր Եդեսիայի եկեղեցում Դ. դարի սկզբներին: Հալածանքների ժամանակ նա, շրջելով գյուղերում, քարոզում էր Աստծո խոսքը և քաջալերում նրանց, ովքեր հալածանքի էին ենթարկվում: Լիկիանոս կայսրն իմանալով այս մասին, հրամայում է ձերբակալել նրան, ինչը սակայն չի հաջողվում: Իսկ երբ Աբիբ սարկավագը լսում է, որ իր մորն ու ազգականներին են բանտարկել, հոժարակամ հանձնվում է իշխանություններին: Դատավորը, չկարողանալով նրան համոզել, որ ուրանա Քրիստոսին, կրակով այրելու հրաման է տալիս: Սուրբը նախ աղոթում է, ապա նետվում է կրակի մեջ և ավանդում հոգին 312 թվականին: Նրան թաղում են այն տապանի մեջ, որտեղ ամփոփված էին նույն քաղաքի նույն օրերին նահատակված Գուրիաս և Սամոնաս քահանաների աճյունները: Դիոկղետիանոսի հալածանքների շրջանում Ռոմանոս անունով կրոնավորը, որ ձերբակալվելով` դատվում էր իր հավատի համար, դատավորին ասում է. <<Մինչև իսկ եթե որևէ մանկան հարցնես, թե որն է ճիշտ` երկնքի ու երկրի Արարիչ միակ Աստծուն պաշտելը, թե բազում աստվածների, քեզ ճիշտ պատասխան կտա>>: Արդարև, կանչում են պատահական մի մանկան, ով վերոհիշյալ հարցմանը պատասխանում է. <<Մարդկանց Աստված կոչվածը մեկ պետք է լինի. մեր պաշտած Աստված միածին Որդի ունի, որ Հոր հետ մեկ է>>: Զայրացած դատավորը իսկույն հրամայում է սպանել անմեղ մանկանը: Դեպքը տեղի է ունենում 304 թվականին: Հյուսիքոս զինվորը չարչարվել է Դիոկղետիանոս կայսեր օրոք: Եղել է զինվորական, կայսեր մերձավորը. Քրիստոսին հավատալու համար ջրասույզ է արվել` պարանոցին քար կապված: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: