Feasts of Saints
Sts. Gregory the Thaumaturge, Pontiff Nikoghayos and Bishop Muron
Commemoration of Sts. Gregory the Thaumaturge, Pontiff Nikoghayos, and Bishop Muron St. Gregory the Thaumaturge (Wonderworker) was born in the town Neocaesaria of Pontos (Sebastia), in the family of a nobleman, in about 210 AD. Gregory was going to study jurisprudence and rhetoric, but another way was predetermined by God for him and his brother. Gregory and his brother receive education in Athens and then in Palestinian Caesaria. Their teacher was Vorogines who was one of the most prominent Christian scientists of that time. Returning to Neocaesaria, he is ordained as the Bishop of the town. According to the tradition during the period of Gregory’s ordination, there were hardly 17 Christians in Neocaesaria, and when he passed away there were only 17 heathens. He has deserved the epithet “Thaumaturge” for the numerous miracles relating to his name and reputation. St. Gregory is also the author of many theological works. He passed away in 270 AD. Pontiff Nikoghayos (Nicholas the Bishop) was born in the town Batara (presently nearby Antalya), in the province of Likia, in Asia Minor. His rich and pious parents pass away when he was a baby, and he is brought up and educated by his Uncle Bishop Nikoghayos Yerets. The evangelical commandment: “... sell all you have and give the money to the poor...” (The Gospel according to Mathew 19:21) becomes the essence of the life of Nikoghayos. He takes care of the poor, the sick, the prisoners, and the orphans. By the will of the people, he becomes the Bishop of Smyrna. During the period of Christians’ persecutions he is exiled, but however, continues to preach the Gospel everywhere. After the establishment of peace, he returns to his residence and participates in the Ecumenical Council of Nicaea in 325 Ad. He has passed away in 326 AD. He is one of the most beloved saints of the Universal Church and is more famous by the name Santa Claus. Bishop Muron (Myron) was born in about 350 AD. He was a great wonder-worker and was familiar with his mercy and charity. During the period of Christians’ persecutions, When St, Muron was the Bishop of Crete, he impatiently waited for his martyrdom, supports and encourages everybody, By the will of God he lives up to old age and passes away at the age of 100. Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր Ս. Գրիգոր Սքանչելագործը ծնվել է Պոնտոսի (Սեբաստիա) Նեոկեսարիա քաղաքում ազնվականի ընտանիքում, շուրջ 210 թվականին: Գրիգորը մտադիր էր հմտանալ օրենսգիտության և հռետորության մեջ, սակայն Աստված նրա և իր եղբոր համար այլ ճանապարհ էր նախասահմանել. նրանք ուսանում են Աթենքում, ապա Պաղեստինյան Կեսարիայում`աշակերտելով այն ժամանակվա ամենահեղինակավոր քրիստոնյա մտավորականին` Որոգինեսին: Նեոկեսարիա վերադառնալով` նա ձեռնադրվում է քաղաքի եպիսկոպոս: Ավանդության համաձայն` Ս. Գրիգորի եպիսկոպոս ձեռնադրվելու օրերին Նեոկեսարիայում հազիվ 17 քրիստոնյա կար, իսկ մահվան օրերին` ընդամենը 17 հեթանոս: Իր անվան հետ կապված բազմաթիվ հրաշքների համար արժանացել է «Սքանչելագործ» մակդիրին: Ս. Գրիգորն աչալրջությամբ կառավարեց թե իրեն վստահված թեմն ու ժողովրդին, թե եղավ մեծ մատենագիր` թողնելով բազմաթիվ աստվածաբանական երկեր: Նա վախճանվել է 270 թվականին խաղաղ մահվամբ: Ս. Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու` Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը` <<Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին>>(հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց: Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թվականին Նիկիո Տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է` առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ: Ս. Մյուռոն եպիսկոպոսը ծնվել է մոտ 350 թվականին: Նա մեծ հրաշագործ էր` հայտնի իր ողորմությամբ և բարեգործությամբ: Քրիստոնյաների հալածանքների ժամանակ, երբ Ս. Մյուռոնը Կրետեի եպիսկոպոսն էր, քաջալերում և խրախուսում է բոլորին` ինքը ևս անհամբեր սպասելով նահատակության պսակն ստանալուն: Սակայն Աստծո կամքով հասնում է մինչև խոր ծերություն` 100 տարեկանում ավարտելով իր բարեպաշտ կյանքը: