Feasts of Saints
Commemoration of Priest St. Lukianos, Sts. Martyrs Taragros, Probos and Andronikos, and Vonesimos, the Disciple of the Apostle St. Paul
Priest St. Lukianos (Lucian) has lived in the last decades of the third century and the first decades of the fourth century. After his parents’ death Lukianos presents all their property to the poor and dedicates himself to the study of the Holy Scriptures. It is supposed that St. Lukianos has edited the presently used New Testament. The saint founds a theological school in Antioch. St. Lukianos is imprisoned during the period of Christians’ persecutions by the King Maximinos Dazh and is exiled to Nikomedia, where remaining for nine years, he is beheaded in 312 AD. Martyrs Taragros (Trachus), Probos (Probus) and Andronikos (Andronicus) were soldiers and close friends. During the period of Christians’ persecutions by the King Dioklethianos they are imprisoned for believing in Christ and are subjected to torments in the towns Tarson and Anabarza (Anavarz) They are beheaded in the town Anabarza (Cilicia) in 304 AD. Vonesimos (Onesimus) was a runaway (fugitive) slave, who is caught in Rome and put into the prison. There he is acquainted with the Apostle St. Paul, who baptizes him. The Apostle St. Paul gives Vonesimos a letter, by means of which he is forgiven and receives freedom from his former master. Vonesimos follows the Apostle St. Paul everywhere, and after his death preaches in Spain, Grace and Asia Minor. In his old age he is ordained as the Bishop of Ephesus, and during the period of Christians’ persecutions by Trayanos he is imprisoned, stoned and beheaded. Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակության օր Ս. Ղուկիանոս Անտիոքի քահանան ապրել և գործել է երրորդ դարի վերջերին և Դ դարի սկզբներին: Ծնողների մահից հետո իր հայրական ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և ամբողջովին նվիրվում Ս. Գրքի ուսումնասիրությանը: Կարծիք կա, որ Նոր Կտակարանը Ղունկիանոս քահանայի սրբագրածն է: Անտիոքում աստվածաբանական դպրոց է հիմնում, սակայն Մաքսիմինոս Դաժի հալածանքների ժամանակ ձերբակալվում և աքսորվում է Նիկոմիդիա, ուր ինը տարի բանտարկված մնալուց հետո, 312 թվականին գլխատվում է: Տարագրոսը, Պրոբոսը և Անդրոնիկոսը զինվորներ և անբաժան ընկերներ էին: Նրանք ևս Դիոկղետիանոս կայսեր հալածանքների օրերին Քրիստոսին դավանելու համար ձերբակալվում են և տանջանքների մատնվում Տարսոն և Անաբարզա (Անավարզ) քաղաքներում: Նրանք նահատակվում են գլխատվելով Կիլիկյան Անաբարզա քաղաքում, 304 թվականին: Ս. Ոնեսիմոսը փախստական ստրուկ էր, որին Հռոմում բռնում և բանտ են նետվում: Այնտեղ ծանոթանում է Ս. Պողոս առաքյալի հետ և նրանից մկրտվում: Պողոս առաքյալը նրան նամակ է տալիս, որով Ոնեսիմոսը իր նախկին տիրոջից ներում և ազատություն է ստանում: Ոնեսիմոսն ամենուր հետևում է Պողոսին, իսկ նրա մահից հետո քարոզում է Իսպանիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում: Խոր ծերության հասակում ձեռնադրվում է Եփեսոսի եպիսկոպոս, իսկ Տրայանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվում է, ապա քարկոծվում և գլխատվում: Հայ Առաքելական եկեղեցին Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների, և Ս. Պողոս առաքյալի աշակերտ Ոնեսիմոսի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: