Feasts of Saints
Commemoration of St. Stephen the Protomartyr and the first martyr
Commemoration of St. Stephen the Protomartyr and the first martyr St. Stephen is one of the most beloved saints of the Universal Church, the first person martyred for the sake of Christ’s doctrine of love. According to the hagiographical sources he was from the royal dynasty of Judas and was the son of law-abiding parents. Still a young man he was the servant of the chief priest Kayipaya. According to the same sources when the Lord was taken to home, Stephen took off the cloth from his head and spread it under the Lord’s feet thus expressing his true and sincere love. This naturally annoyed the chief priest and he turned Stephen out. Stephen witnessed the death and burial of the Lord but rejoiced with the apostles for the Glorious Resurrection of Christ. According to St. Gregory of Tatev he went to the apostles Peter and John and was baptized. At the moment of baptism an aureole (crown) appeared on the water. After that miraculous event he was called “Stephen” meaning (crowned). From the Acts of the Apostles it is known that after the Pentecost apostles served the tables and gave subsidies to the poor. From day to day increased the number of those who believed in Christ. As the apostles were unable to meet the needs of everybody, asked their disciples to choose 7 persons of good reputation for serving the tables. According to St. Luke the Evangelist one of them was St. Stephen, “… a man full of faith and of the Holy Spirit” (Acts 6:5). By the power received from Christ apostles ordained him deacon. Thanks to his God-granted virtues and power Stephen worked wonders. Many people tried to argue with him, but no one was as wise as Stephen. So, some ill-willing persons persuaded some people to say that Stephen scolded God and the Prophet Moses. Inciting the people, the priests and the lawyers they took Stephen to the court. In his speech in his defense Stephen proved that Jesus was the promised Messiah, and reproached the Jews for their cruelty. He was stoned out of the city and his cloths were put before a man whose name was Saul and who later became the Apostle Peter. In the beginning he persecuted Christians but later he knew the true God – Jesus Christ, and became the most zealous preacher of the Gospel. St. Stephen was the first person martyred for the sake of Christ and that’s why he is called Protomartyr. According to the tradition Gamaliel, the teacher of the Apostle Peter, and Nicodemus, his brother, who were secrete disciples of Jesus, buried the saint’s body in their farm. Soon a priest named Lukianus discovered the relics. And Pontiff Hovhan of Jerusalem put them in St. Sion. In the V century Princess Juliane found the saint’s tabernacle in Jerusalem and took it to Constantinople, and later – to Venice and buried it in the Church of St. George (St. Gevorg) island. http://www.qahana.am/en/holidays/2018-12-25/1 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օր Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը: Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակն էր: Դեռ պատանի` Կայիափա քահանայապետի ծառան էր: Տիրոջը տուն տանելիս, Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ` արտահայտելով իր անդավաճան ու անկեղծ սերը: Այս ամենը զայրացնում է քահանայապետին, որն էլ նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ: Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է Պետրոս և Հովհաննես առաքյալների մոտ, մկրտվում: Մկրտության պահին ջրի վրա երևում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դեպքից հետո նրան անվանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակավոր: Գործք առաքելոցից հայտնի է, որ Հոգեգալստից հետո առաքյալները սեղաններն էին սպասարկում, կարիքավորներին նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղաններն սպասարկելու համար: Ըստ Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Սբ. Ստեփանոսը, «որ հավատով և Սբ. Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. Զ 5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Իսկ Սբ. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Ժողովարանում շատերն էին փորձում վիճել նրա հետ, բայց նրա իմաստությունը ոչ ոք չուներ: Ուստի չարակամները համոզում են որոշ մարդկանց, որ ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն և Մովսես մարգարեին: Գրգռելով ժողովրդին, քահանաներին և օրենսգետներին` նրան ատյան են տանում: Սբ. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Նրան քաղաքից դուրս քարկոծում են, զգեստները դնում Սավուղ անունով մի երիտասարդի առջև: Սավուղը Պողոս առաքյալն էր, որն սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Նա ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Սբ. Ստեփանոսը դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը և այդ պատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ: Ըստ ավանդության` Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը և նրա եղբայր Նիկոդեմոսը, որ Հիսուսի ծածուկ աշակերտներից էին, սրբի մարմինը թաղել են իրենց ագարակում: Շատ չանցած Սբ. Ստեփանոսի նշխարները հայտնաբերել է Ղուկիանոս անունով մի երեց, և Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դրել է Սբ. Սիոնում: Ե դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերել է սրբի տապանակը, տարել Կ. Պոլիս, հետագայում բերել Վենետիկ` ամփոփելով Ս. Գևորգ կղզու մայր եկեղեցում: Սբ. Ստեփանոս Նախասարկավագն իր աներեր հավատով, սրբակենցաղությամբ, նվիրումով, ծառայասիրությամբ և մյուս առաքինություններով օրինակ է քրիստոնյաների համար` Ճշմարտությունը ճանաչելու և Տիրոջ քաղցրությունը ճաշակելու համար: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ: