Feasts of Saints
St. Hipirikians, Martyred in Samosat, St. Severianos of Sebastia, the Old Man Babelas and His Eighty-four Disciples
St. Hipirikians (Huperichians) were seven martyrs from the town Samosat(a) of Pokr Haik (Armenia Minor), during the reign of the King Maximinos, in the 3rd-4th centuries AD. During the festive celebrity held in honor of heathen idols they were praying in their house. Their five heathen friends visit them and ask the reason for not participating in the festivity. Listing to St. Hipirikians’ sermon concerning the fact that Christianity is a true religion, they become followers of Christ. All of them are taken to the court, but they remain loyal to their faith – Christianity and are martyred. St. Severianos (Severianus) of Sebastia was a famous captain serving in the royal army of the town Samosat of Pokr Haik (Armenia Minor), during the reign of the King Likianos. When forty soldiers of the regiment called “Armenian Legion” are imprisoned, St. Severianos visits them and takes care of them. Even after their death he continues to defend and protect the Christians and to criticize the authorities for their persecutions against Christians. For such behavior Severianos is taken to the court, subjected to severe torments and is martyred. The old man Babelas (Babylas) was a teacher from Nikomedia, living during the reign of the King Maximinos, He taught the Holy bible to the children. The heathens inform the King that he teaches the Holy Bible to the children and educates them in Christian spirit. In response to the King’s question: “Why do teach the children foreign faith and not our faith?" the old man answers: “Because the Christian faith is the true faith”. Upon the King’s order Babelas is imprisoned and subjected to torments. The King’s servants try to persuade the children to worship the idols, but in response the listen: “We will never worship the stone idols:” After that the teacher and his eighty-four disciples are beheaded. Սբ. Հիպիրիքյանների, որոնք նահատակվեցին Սամոսատում և Սբ. Սևերիանոս Սեբաստացու, Բաբելա Ծերունու և նրա ութսունչորս աշակերտների հիշատակության օր Սբ. Հիպիրիքյանները 7 վկաներ էին Փոքր Հայքի Սամոսատ քաղաքից, Մաքսիմինոս Դաժ կայսեր օրոք, 3-4-րդ դարերում: Քաղաքի կուռքերի պատվին կազմակերպված տոնակատարության ընթացքում նրանք տանն աղոթում էին: Այդ ժամանակ նրանց այցելում են հեթանոս 5 բարեկամները, որոնք հարցնում են նրանց` տոնին չմասնակցելու պատճառը և ունկնդրելով վկաների քարոզը քրիստոնեության ճշմարիտ կրոն լինելու վերաբերյալ` դառնում են Քրիստոսի հետևորդներ: Նրանց դատական ատյան են տանում, սակայն բոլորն էլ հաստատուն են մնում իրենց հավատի մեջ` ընդունելով նահատակության անթառամ պսակը: Սևերիանոսը († 320) նշանավոր զորավար էր Փոքր Հայքի Սեբաստիայի արքունի բանակում, Լիկիանոս կայսեր օրոք: Երբ «Հայկական լեգեոն» կոչված գնդի 40 քրիստոնյա զինվորները բանտարկվում են, Սևերիոսն այցելում է նրանց և հոգածություն ցուցաբերում: Նրանց նահատակությունից հետո էլ շարունակում է պաշտպանել քրիստոնյաներին և քննադատել օրվա իշխանավորներին, որոնք անտեղի հալածում են անմեղ քրիստոնյաներին: Սակայն կրկին դատական ատյան է բերվում, անլուր չարչարանքների ենթարկվում` արժանանալով մարտիրոսության պսակի: Բաբելա Ծերունին († 298) ուսուցիչ էր Նիկոմիդիայում, Մաքսիմինոս կայսեր օրոք, որտեղ քրիստոնյա մանուկներին Սուրբ Գիրք էր ուսուցանում: Հեթանոսները կայսրին հայտնում են, որ նա երեխաներին Սբ. Գիրք և քրիստոնեական բարեպաշտություն է սովորեցնում: Կայսեր այն հարցին, թե` «Ինչո՞ւ ես երեխաներին օտար կրոն սովորեցնում և ոչ` մերը», ծերունին պատասխանում է. «Որովհետև ճշմարիտ հավատը քրիստոնեականն է»: Կայսեր հրահանգով ծերունին նետվում է բանտ և տանջանքների ենթարկվում: Նրանք փորձում են սիրաշահելով համոզել երեխաներին երկրպագել կուռքերին, սակայն ի պատասխան լսում են. «Մենք երբեք չենք երկրպագի անշունչ քարե արձանների»: Այս ամենից հետո ուսուցիչն աշակերտների հետ գլխատվում է: