Calendar of Events
M Mon
T Tue
W Wed
T Thu
F Fri
S Sat
S Sun
0 events,
0 events,
0 events,
0 events,
0 events,
0 events,
1 event,
Remembrance of the Prophet Elijah
Remembrance of the Prophet Elijah
Day of Commemoration of the prophet Elijah Prophet Elijah is one of the major prophets of the Old Testament, distinguished for his loyalty to the Lord, for his zealous struggle against idolatry spread in Israel by the apostate king Ahab and his idolatrous wife, Queen Jezebel. Prophet Elijah lived in the IX century B.C. In the First Book of Kings (17-18) and the Second Book of Kings (1-2) is told about the activity of the Prophet Elijah. Evangelists also mention the name of the Prophet Elijah. In the First Book of Kings it is told that being the true herald of the Word of God Elijah, by the Lord’s will appeared before the apostate king Ahab and warned about the upcoming drought. His prophecy came true and after three years the Prophet again went to the king Ahab. Proving the weakness of the idolatrous, Prophet Elijah prayed God asking to send down fire for the sacrifice and a heavy rain. It is also told that thanks to the divine grace the Prophet Elijah helped the widow in Zarephath making so that her bowl wouldn’t run out of flour and her jar wouldn’t run of oil, also restored the widow’s dead sun to life. Եղիսէ մարգարեի հիշատակության օր Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, որ հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով: Եղիսէ մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Եղիսէ մարգարեի անունը հիշատակում են ավետարանիչները: Թագավորաց գրքում գրված է, թե ինչպես Եղիսէն, իբրեւ Աստծո խոսքի ճշմարիտ բանբեր, Տիրոջ տնօրինությամբ հայտնվում է հավատուրաց Աքաաբի առջեւ եւ հայտարարում սպասվող երաշտի մասին: Կատարվում է Եղիսէի մարգարեությունը և երեք տարի անց մարգարեն կրկին ներկայանում է Աքաաբին: Ապացուցելով կռապաշտների անզորությունը, Եղիսէն աղոթքով վառում է իր ողջակեզի կրակը, ապա դիմելով աստծուն, հորդառատ անձրեւ բերում: Եղիսէ մարգարեին են վերագրում զանազան հրաշարագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն եւ այլն: Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերի շարքում Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված: Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Եղիսէ մարգարեի հիշատակությունը կատարվում է Հոգեգալստին հաջորդող միայն կիրակի օրը:
1 event,
Commemoration of St. Hripsime and her Companions
Commemoration of St. Hripsime and her Companions
Noble Hripsime was one of the 37 Christian nuns who together with the Abyss Gayane lived during the period of the reign of the Roman King Diocletianus (284-305 years) in the Monastery of St. Paul located in the mountains of Rome. Pretty Hripsime captivated the King by her dazzling beauty, who wished to get married to her. Disobeying the king, the pious nuns, led by their Abyss Gayane, ran away from Alexandria. According to the tradition, Holy Godmother appeared to them and told them to leave for the Araratian country - Armenia. So, the nuns went to Vagharshapat. On their way, passing by the Mountain of Varague, Hripsime buried in the earth a relic from the wooden Holy Cross, which she always had on her neck. The relic was found by a miracle in the 7th century and since then the Feast of the Holy Cross of Varague started to be celebrated in the Calendar of the Armenian Apostolic Church along with the other feasts dedicated to the Holy Cross. The Armenian King Tiridates, becoming aware of the nun’s story, himself wished to get married to Hripsime. Hripsime was brought to the palace, and Gayane was also brought to the palace to convince Hripsime to obey the King. But even in that way the King did not manage to get married to Hripsime and becoming angry, ordered to kill all the nuns. Nine days later St. Gregory the Illuminator found the relics of the nuns and burying the relics, built martyriums in those sites, where in the future the Monasteries of St. Hripsime, St. Gayane and St. Shoghakat were erected. Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո, 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածելու հայոց աշխարհում: Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ: see http://www.araratian-tem.am/index.php?page=Holidays&id=1857
1 event,
Commemoration of St. Gayane and her Companions
Commemoration of St. Gayane and her Companions
In the Armenian Apostolic Church on the days of the feasts dedicated to the memory of St. Gayane and her companions a Divine Liturgy is celebrated in all Armenian Churches. On the eve of the feast ceremonies are held, which start after the evening service, and Church hymns and songs, dedicated to the nuns, are sang. St. Gayane lived during the period of the reign of the Roman Emperor Diocletianus (284-305 years) who subjected Christians to persecutions. She was one of the 37 nuns who left Rome for Armenia. During the first 20 years of his reign Diocletianus didn’t persecute Christians despite his being heathen. However, since 303, under the pressure of Caesar Galerius, he subjected Christians to severe persecutions. He issued 4 edicts against Christians which envisaged Christians’ removal from the army, confiscation of church property, first of all buildings and ritual books, church servants’ arrest and capital punishments, subjecting Christians to torments pursuing the goal to make them to give up their beliefs and faith. Persecutions agitated the whole empire, Christians were martyred for the sake of Christ. It was during this difficult period that Gayane and her companions left Rome. Diocletianus informed about it the Armenian King Tiridates suggesting him either to return one of the nuns – Hripsime, or to get married to her. Becoming aware of the nun’s story, himself wished to get married to Hripsime. King’s servants searched and found Hripsime and started to convince her to obey the king’s will who was captivated by her dazzling beauty and wished to get married to her. Hripsime rejected him saying that she as well as the other nuns had already become the bride of Christ and couldn’t marry. Becoming angry, the king ordered to subject her and the other nuns to severe torments. Her tongue and womb were cut, eyes were put out and her body was dismembered. Abyss Gayane and two of the nuns also were subjected to severe torments for encouraging Hripsime to endure tortures for the sake of Christ. Executioners pierced their feet, hang them, tore off their skin, cut their abdomens and afterwards beheaded them. The remaining 33 nuns were put to sword and parts of their bodies were thrown to the beasts for eating. Nine days later St. Gregory the Illuminator found the relics of the nuns and burying the relics, built martyriums in those sites, where in the future the Monasteries of St. Hripsime, St. Gayane and St. Shoghakat were erected. Սբ. Գայանյանց կույսերի հիշատակության օր Դիոկղետիանոս կայսեր օրոք, Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս.Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս.Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում, Էջմիածնում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները: Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ:
0 events,
0 events,
0 events,
1 event,
Feast of St. Gregory the Illuminator’s Deliverance from the Pit
Feast of St. Gregory the Illuminator’s Deliverance from the Pit
In the year 301 AD, the deliverance of St. Gregory the Illuminator from the pit, was the catalyst that began the “Great Conversion” of Armenia from the darkness of paganism to the Light of Christianity. Following the martyrdom of the Christian nuns, led by St. Hripsime and St. Gayane, upon the order of the Armenian pagan King Tiridates, the ruler becomes seriously ill. The sister of the king, Khosrovidoukht, has a dream where it is revealed to her that the only remedy for the king’s condition is to free St. Gregory, still imprisoned in the dungeon, and that he alone could cure the malady. Thirteen years following his imprisonment in the “deep pit” of Artashat, the royal court submits to the request of Khosrovidoukht and frees the Christian Gregory. With the intercession of Gregory’s prayers, the king recovers, Gregory becomes the patron saint of the Armenian Church, and Tiridates, and his wife - Queen Ashkhen, become ardent supporters in Gregory’s efforts to preach Christianity throughout Armenia, and baptize the Armenian nation. Pagan temples and statues are destroyed in Armenia, and replaced with Dominical Crosses in their locations. Christianity is proclaimed by the King and the Catholicos to be the state religion of Armenia, the first nation in the world to do so. St. Gregory is sent to Caesarea, where he is consecrated as the first Pontiff of the Armenian Church, and becomes the first Catholicos of All Armenians. The feast of St. Gregory the Illuminator’s Deliverance from the Pit is one of the greatest of the Armenian Church. A solemn Divine Liturgy is celebrated in all Armenian Churches on this day. Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից 301 թվականին Սբ. Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որն սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան եւ Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եւ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Սբ. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը: Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Սբ. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սբ. Եկեղեցու առաջին հովվապետ: Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում է Հռիփսիմյան և Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ.Պատարագ: http://www.araratian-tem.am/index.php?page=Holidays&id=1869
1 event,
Feast of the Cathedral of Holy Etchmiadzin
Feast of the Cathedral of Holy Etchmiadzin
One of the most celebrated feasts of the Armenian Church is the day when the Cathedral of Holy Etchmiadzin was established, according to the inspired vision of St. Gregory the Illuminator. According to tradition, and hagiographic sources, following the declaration of Christianity as the Official Religion of Armenia in 301 AD, St. Gregory has a famous vision, wherein the Only Begotten Son of God – Jesus Christ, descends from Heaven, his face lit aglow, and with the strike of a golden hammer designates the site where the Mother Cathedral for the entire Armenian nation is to be founded. Hence, the name of the spiritual center for the Armenians, “Etchmiadzin”, means “the Descent of the Only Begotten” (Etch - descent, mi - only, dzin - begotten.) St. Gregory relayed the story about his vision to the Armenian King Tiridates, under whose royal auspices and support the Cathedral of Holy Etchmiadzin was built. King Tiridates and Queen Ashkhen participated in the construction, as did the entire capital city of Vagharshapat by bringing stones from the biblical mountain of Ararat to lay the foundations. In the site marked by Christ, a Holy Altar of Descent was built. According of Patriarch Malachia Ormanian, from the days of her establishment, the Cathedral of Holy Etchmiadzin has been the residence of the Supreme Patriarch and Catholicos of All Armenians. Thus, it is the Mother See of the Armenian Church, and as such, her universal, spiritual and administrative headquarters. Another title bestowed upon the cathedral is “Catholic” - not to be confused with the Roman Catholic faith. Catholic is a Greek word meaning “Universal”. Theologically, the cathedral has been called “catholic” as a description of the catholicity (universality) of the Church. The feast of the Cathedral of Holy Etchmiadzin is celebrated 64 days following Easter. A Divine Liturgy is celebrated, and during services, a special hymn is sung, written by the eighth century Catholicos Sahak of Dzorap, telling of St. Gregory’s vision and the Cathedral’s construction. Տոն Կաթողիկե Սբ. Էջմիածնի Հայոց եկեղեցու մեծ տոներից է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սբ. Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սբ. Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաեւ Տրդատ թագավորը եւ Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի՝ «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, եւ այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր եւ ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին: Տոնի օրը մատուցվում է Սբ. Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաեւ նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի եւ տաճարի կառուցման մասին է: http://www.araratian-tem.am/index.php?page=Holidays&id=1873
1 event,
Holy Innocents of Betlehem
Holy Innocents of Betlehem
Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի եւ Կոտրիատիոս զինվորի հիշատակության օր Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին պատմվում է Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 2:16-18): <<Հրեաների արքայի>> ծննդյան մասին Բեթղեհեմ ժամանած արեւելքցի մոգերի լուրը խիստ անհանգստացնում է Հրեաստանի Հերովդես թագավորին ու ժողովրդին: Խանդով լեցուն արքան, չկարողանալով գտնել նորածնին, հրամայում է կորստյան մատնել Բեթղեհեմում եւ քաղաքի սահմաններում գտնվող մինչեւ երկու տարեկան բոլոր մանուկներին: Բեթղեհեմի անմեղ մանուկների կոտորածը, փաստորեն, դառնում է առաջին թափված արյունը Հիսուսի համար: Բեթղեհեմի մանուկներին Հայ եկեղեցին ձոնել է բազմաթիվ գեղեցիկ շարականներ, իսկ նրանց հիշատակը տոնում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին հաջորդող երկուշաբթի օրը: Նույն օրը Հայ եկեղեցում հիշատակվում են նաեւ հանուն Քրիստոսի հավատի մարտիրոսացված համաքրիստոնեական երեք սրբերի` Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի եւ Կոտրիատիոս զինվորի անունները: Նրանցից առաջինը, ըստ <<Հայսմավուրքի>>, նահատակվել է Լիկիանոս կայսեր օրոք: Դիմանալով մարդկային անասելի տանջանքների ու կենդանի մնալով անգամ վայրի գազանների մեջ, երանելի սուրբը գլխատվել է 310 թվականին: Բյուզանդիայում ծնված Մովկիմա քահանան եղել է բարձրաստիճան քրիստոնյա զինվորականի որդի: Որպես քրիստոնեության նվիրյալ քարոզիչ, ենթարկվել է բազմաթիվ չարչարանքների Մակեդոնիայի Ամփիպոլիս քաղաքի կուսակալի կողմից: Ապա ուղարկվել է Բյուզանդիա, ուր դատապարտվել է գլխատման: Հետագայում սրբի տապանի վրա Կոստանդիանոս կայսրը կառուցել է մեծ եկեղեցի: Կռապաշտ Դեկոս կայսեր հալածանքների զոհն է Կոտրիատիոսը: Համարելով իրեն <<Երկնավոր Թագավորի ծառա>>, քրիստոնեական հավատի զորությամբ ու աղոթքով քաջարի սուրբը դիմանում է բազմաթիվ տանջանքների` օրինակ ծառայելով տանջանքներից տկարացած մյուս քրիստոնյաներին: Անսասան իր հավատին, Կոտրիատիոսը եւս գլխատվել է: Commemoration Day of the Children of Bethlehem, Acacius the Witness, Movkima the Priest and Kotriatos the Soldier In the Gospel according to St. Matthew, we read about the slaying of the innocent children prior to the birth of Jesus Christ (Matthew 2:16-18). Men, who had come from the East to Jerusalem, spread the news of the birth of a “baby born to be the king of the Jews”. When this news reached Heron, King of Judea, he became very troubled. As a result of his jealousy and rage in not being able to locate the newborn baby, the King orders the death of all male children in Bethlehem who are two years old and younger. The blood of the innocent children became the first blood shed for the sake of Christ. The Armenian Church has dedicated many church hymns and songs to the memory of the Children of Bethlehem, and they are commemorated on the Monday following the Feast of the Cathedral of Holy Etchmiadzin. The same day the Armenian Church celebrates the memory of three saints, martyred for the sake of Christianity - Acacius the Witness, Movkima the Priest and Kotriatos the Soldier. According to “Haysmavourk”, Acacius was martyred for the faith during the reign of the Emperor Likianos. Being subjected to indescribable torments and managing to survive surrounded by wild beasts, the saint was beheaded in 310 AD. Movkima the Priest, Byzantine by birth, was the son of a high-ranking Christian officer. Being a devout preacher of Christianity, he was subjected to many torments by the governor of the city Ampipolis of Macedonia. Later, he was sent to Byzantium, where he was condemned to death by beheading. Emperor Constantine would later build a magnificent church over the tomb of the saint. Kotriatos the Soldier was martyred as a result of persecutions by the pagan King Dekos. Considering himself to be a “servant of the Heavenly King”, the brave saint endured many tortures through the strength of his Christian faith and became an example for others to remain steadfast in times of trouble. Kotriatos was also put to death by beheading.
1 event,
Commemoration of St. Nooneh and St. Maneh
Commemoration of St. Nooneh and St. Maneh
Day of Commemoration of St. Nooneh and St. Maneh St. Nooneh and St. Mane were two of the companions of St. Hripsime, who being persecuted by the King Dioklethianos, had left Rome and reached to Armenia. However, the nuns were not destined to die together with their companions. Reaching Armenia together with her companions St. Mane left them and went to the Mountian Sepouh, in Ekeghyats region, where remaining isolated in a cave, lived an ascetic life. St. Mane lived an “angel’s life”, strengthened by means of prayers and divine consolation, and later the cave was called by her name “Mane’s cave”. Hagiographer presents interesting information concerning the last days of life of St. Maneh. During that same period St. Gregory the Illuminator also wished to leave the society and to live his last days in seclusion. With that goal he went to the Mountain Daraghanyats and chose as a place for living the same cave in which Mane was living an ascetic life. Approaching the cave, he heard the voice of the nun asking to return to the cave three days later. Respecting the wish of the nun, St Gregory returned to the cave three days later and finding the nun dead, buried her body in the cave in 323. The nun St. Nooneh (in the Georgian sources Nino) escaping the persecutions of the Armenian King Tiridates, left for Georgia, the capital city of Metskhita. There she continued to live a prayerful life and preached the Gospel, as the result of which the entire nation was converted to Christianity. Becoming famous for the miracles she worked and for her philanthropic activity, Nooneh was taken to the royal palace, where she healed the sick queen. Refusing of all precious gifts, Nooneh continued preaching the Gospel. The Georgian King Mihran, immediately feeling the might of the unknown to him God, was converted to Christianity. The Gospel was preached also to the state officials of the country. As the result of all these events, upon the advice of Nooneh a delegation was sent to the Armenian Pontiff St. Gregory the Illuminator and the Armenian King Tiridates asking to send clergy for performing baptism and realizing spiritual service. Thus, St. Nooneh became the apostle of Georgia. Saints Nooneh and Maneh entered Armenia with Hripsimeh and her companions. Nooneh then proceeded to Georgia where she was successful in converting the Georgian queen and her son and finally King Mihran. She received spiritual guidance and support from St. Gregory who had given her certain ecclesiastical authority until he could send clergy to Georgia. She is noted for her holy works andsaintly life. Maneh, like Nooneh, came with the Hripsimeyan nuns. She had a vision and retired to a life of prayer,meditation, and solitude in the Armenian Mountains. Many years later, when St, Gregory passed the nun's place of retreat,he called to her; but she requested that he wait three days. Afterthe three days had passed, St. Gregory found that the nun Maneh had passed away. He buried her with prayers and blessings and stayed in that place until his death. Հիշատակ Ս. Նունե և Մանե կույսերի Ս. Նունեն և Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանե կույսն <<հրեշտակային կյանքով>>, աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը և հետագայում իր անունով կոչվում է <<Մանեի այր>>: Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որ պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323թ.): Իսկ Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում: Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում են արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից, քարոզում Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծու զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին: Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին և Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու և սպասավորելու ժողովրդին: Այսպիսով սուրբ Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին: Մանե և Նունե կույսերի հիշատակը տոնվում է Սբ. Էջմիածնի Կաթողիկեի տոնին հաջորդող երեքշաբթի օրը:
0 events,
1 event,
St. Princes Sahak and Hovsep and St. martyrs Sarkiss and Bagos
St. Princes Sahak and Hovsep and St. martyrs Sarkiss and Bagos
Commemoration Day of St. Princes Sahak and Hovsep and St. martyrs Sarkiss and Bagos St. Sahak and St. Hovsep were the sons of the prince Kice. The prince Kice had married a Christian Armenian woman in Karin and had allowed her to maintain her Christian faith and to educate their sons in the spirit of Christian faith. However, some years later the authorities become aware of the two brothers’ being Christian, and as their father was Moslem, they are forced to adopt Islam. However, even despite their father’s exhorts to adopt Islam only fictively, Sahak and Hovsep remain unshaken in their faith and are decapitated in 808. Roman noblemen Sarkiss and Bagos were high-ranking officials serving in the palace of Byzantine king. For refusing to participant in a heathen ceremony Sarkiss and Bagos were subjected to severe torments, and nevertheless remained loyal to the Christian faith. As the result of torments Bagos was martyred, and Sarkiss was imprisoned and decapitated in North Syria in 300. Saints Sahag and Hovsep were the sons of a Muslim prince and an Armenian mother. Their father not only permitted his wife to remain Christian but also allowed her to raise her childre n as Christians. Pressured by the Muslim overlords to convert, they resisted and were tortured and martyred in the city of Gad'n because of their refusal to accept Islam. Saints Sergius and Bacchus were two courageous leaders of the Roman army. They died for the Christian faith around the year 307A.D. Sergius an officer in the Roman army and Bacchus, an officer under him, were friends of Emperor Maximian. Սբ. Սահակ եւ Հովսեփ իշխանների եւ Սարգիս եւ Բագոս վկաների հիշատակության օր Սահակը եւ Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին: Կայսը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատն ու նույն հավատով դաստիարակել զավակներին: Սակայն, տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը եւ իբրեւ իսլամ հոր զավակներ նրանց ստիպում են նույն կրոնն ընդունել: Սակայն նույնիսկ հոր կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ եւ գլխատվում 808 թվականին: Հռոմեացի ազնվականներ Սարգիսը եւ Բագոսը Բյուզանդական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, որոնք կռապաշտական մի արարողությանը մասնակցելուց հրաժարվելու պատճառով ենթարկվել են բազմաթիվ տանջանքների, սակայն հավատարիմ են մնացել քրիստոնեությանը: Տանջանքներից Բագոսը մահացել է, իսկ Սարգիսը նետվել է բանտ եւ գլխատվել Հյուսիսային Սիրիայում 300 թվականին: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի օրը նշում է Հոգեգալստից հետո, երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը՝ նահատակների վարքով քրիստոնյա հավատացյալներին հորդորելով հավատարիմ մնալ քրիստոնեական կրոնին՝ ոչ միայն այս, այլեւ հանդերձյալ աշխարհում աստվածային պարգեւի արժանանալու համար:
0 events,
1 event,
St. Nersess the Great and Bishop Khad
St. Nersess the Great and Bishop Khad
Commemoration Day of St. Nersess the Great and Bishop Khad St. Nersess the Great, Catholicos of All Armenians (353-373) is one of the most prominent Armenian Pontiffs. According to historical sources he is from the family and lineage of St. Gregory the Illuminator, and grandson of the Armenian Patriarch Houssik. Following the death of Catholicos Paren I (of Ashtishat), Nersess is a chamberlain (chief attendant or steward) for the Armenian King Arshak. Although a layman at the time, he is found to be the most deserving candidiate for the throne of the Catholicos, and under the compulsion of the King is ordained as a priest, and consecrated as Catholicos. The Armenian Pontiff becomes the first great reformer of the Church and a renowned benefactor of his nation. Upon Nersess’ initiative, a National Ecclesiastical Council is convened in Ashtishat in 354. Upon his initiative, decisions are made which are intended to regulate and bring order to the spiritual-ecclesiastical life, based upon the defined moral principles of the family. Nersess the Great establishes numerous monasteries and schools. He builds hospices, residences and hospitals for the ill, homeless and the poor. The Catholicos was always with his flock. The Armenian people won the battle of Dzirav due to St. Nersess’ unceasing prayers for victory on a nearby mountaintop, as the war was being waged on the field below. For his devout activity Nersess the Great is also called the “Illuminator of Hearts”. Bishop Khad was a supporter of Nersess the Great, and was instrumental in the implementation of the Catholicos’ initiatives and undertakings. Historian Pavstos Buzand identifies Bishop Khad as the coadjutor of the Armenian Pontiff, St. Nersess the Great. - Սբ. Ներսես Մեծ Հայրապետի եւ Խադ եպիսկոպոսի հիշատակության օր Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Սբ. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին իրավամբ տրվել է Մեծն անունը: Ըստ պատմական աղբյուրների՝ նա Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը: Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռեւս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածուն եւ արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս: Հետագայում հայրապետական աթոռի հարկադիր գահակալը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը եւ իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգեւոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները: Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ եւ ամենուր: Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաեւ Սբ. Ներսես Հայրապետի շնորհիվ, որը ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Սբ. Ներսես Հայրապետին կոչել են նաեւ <<Լուսավորիչ սրտից>>: Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաեւ Ներսես Հայրապետի աթոռակից: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին, նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը: ՍՈՒՐԲ ՆԵՐՍԷՍ ՄԵԾ Մեծանձնեայ մարդ մըն էր Ներսէս, բարձր եւ ցանկալի հասակով, վայելուչ գեղեցկութեամբ, որուն նմանը կարելի չէր գտնել երկրին մէջ։ Զինուորական կրթութեամբ նախանձելի էր ամենքին իր արիութեամբ։ Երկիւղած էր Աստուծմէ, աւանդապահ Անոր պատուիրաններուն, մարդասէր, սուրբ, զգաստ, իմաստուն եւ անաչառ։ Հաշտարար էր բարքով, խոնարհ, քաղցր եւ աղքատասէր։ Աստուծոյ սիրոյն մէջ՝ կատարեալ։ Ըստ պատուիրանին՝ կը սիրէր ընկերը անձին պէս… Իր մանկութենէն իսկ կը պահէր պատուիրանները։ Արդար էր, անարատ եւ ծառայասէր։ Անձանձրոյթ էր աղօթքի մէջ եւ նախանձախնդիր՝ Աստուծոյ փառքին։ Կ՚եռար Սուրբ Հոգիով։ Մէկ խօսքով՝ կատարեալ էր ամէն բանի մէջ։ Աղքատները, տառապեալները շատ կը սիրէր եւ հոգածու էր անոնց համար. իր հանդերձներէն եւ կերակուրէն բաժին կը հանէր անոնց։ Նեղեալներու եւ տագնապի մատնուածներու օգնական ու վերակացու էր եւ զրկուածներու իրաւանց պաշտպան։ ՓԱՒՍՏՈՍ ԲԻՒԶԱՆԴ Սուրբ Ներսէսին վարքը կը պատմէ որ ինք սերած է պարթեւ Արշակունիներէն, եւ թոռան թոռն էր Սուրբ Գրիգոր Լուսաւորչին: Ուսում կը ստանայ Կեսարիա եւ Պոլիս ուր եւս առաւել կը խորացնէ իր ուսումը: Հոն փեսացաւ երեւելի իշխանի մըշ եւ ունեցաւ զաւակ մը զոր անուանէց Իսահակ, որ նոյնինքն Սահակ Պարթեւ հայրապետն էր: 364ին կ’եպիսկոպոանայ ձեռամբ Կեսարիոյ Եւսեբիոս եպիսկոպոսին Հազիւ պաշտօն ստանալով սուրբը կը սկսի մեծ թափ տալ եկեղեցական բարկարգութեանց. թուլցած աւանդութիւններ վերահաստատելով, անուսները զարգացնելով: Հաւանութեամբ Արշակ թագաւորին սուրբ հայրապետը ընդհանուր ժողով մը կը գումարէ Տարօնի Աշտիշատ աւա-նին մէջ, մասնակցութեամբ եպիսկոպոսներուն եւ աւագ իշ-խաններուն: Այս ժողովին մէջ առնուած կարեւոր որոշումներէն են. * Եկեղեցւոյ թէ արքունիքի մէջ պահել նուիրապետական կարգը: * Պահել ամուսնութեան օրինաւոր կարգը՝ մինչեւ եօթը սերունդ եւ խորչիլ մերձաւոր խնամութենէ: * Թաղման կարգը կատարել ըստ քրիստոնէական օրէնքի: *Հայաստանի զանազան գա-ւարներու մէջ կարուցանել ուր-կանոցներ՝ բորոտներու համար, անկելանոցներ՝ կոյրերու, կաղերու, եւ հաշմանդամներու համար, ինչպէս նաեւ հիւանդանոցներ, որբանոցներ, այրիանոցներ, աղքատանոցներ, օտարանոցներ եւ հոգետուներ, եւ անոնց համար վերակացունել պաշտօնեաներ: Կ’ըսեն, թէ Մեծն Ներսէս 2040 վանք կարուցած է եւ բազմացուցած է նաեւ յոյն եւ ասորի դպրութեանց կրթարաններ քանի որ մենք հայերս տակաւին չունէինք սեփական գիր: Իր օրով՝ եպիսկոպոսներու եւ իշխններու միաբան խորհրդով եւ թագաւորին հաւանութեամբ որոշուեցաւ որ այլ մեր եկեղեցւոյ եւ մեր ազգին եպիսկոպոսներէն ձեռնադրուի մեր ազգայն պատրիարգքը - այսինքն ինքնագլուխ հայրապետ, եւ այս սուորութիւնը մնաց յաջորդ աթոռակալներուն մէջ՝ մինչեւ այսօր:
1 event,
THIRD SUNDAY AFTER PENTECOST – Father’s Day
THIRD SUNDAY AFTER PENTECOST – Father’s Day
THIRD SUNDAY AFTER PENTECOST - FATHER'S DAY Isaiah 1:2-15, Romans 6:12-23, Matthew 12:1-8
1 event,
St. Epiphanius the Cypriot, (Bishop of Cyprus) Babylas the Patriarch and His Three Disciples
St. Epiphanius the Cypriot, (Bishop of Cyprus) Babylas the Patriarch and His Three Disciples
Commemoration Day of St. Epiphanius the Cypriot, (Bishop of Cyprus) Babylas the Patriarch and His Three Disciples St. Epiphanius the Cypriot (315-403 A.D.) is one of the famous Archimandrites of the Universal Church and in the Armenian Apostolic Church his memory is celebrated as one of the twelve archimandrites. St. Epiphanius was born in Palestine. During his life he was known for his love and mercy towards the poor, his honest life and numerous literary works. He struggled against various heresies, in Egypt – against gnosticism, in Rome - against some theories of Vorogines. He was the greatest defender of orthodox doctrine and Nicene Creed. During the Bishop’s Council, convened in 367 A.D., he was elected to be the Chief Bishop of Cyprus. St. Epiphanius has left rich literary legacy. He is the author of biblical interpretations, theological works, speeches, denials of sects, and the majority of his works have been translated also into Armenian still in the middle ages. According to “Haysmavourk” Babylas was the Pontiff of Antioch (283-284 A.D.) and was known for his devotion and ascetic life. When King Noumerianos comes to Antioch and after offering a sacrifice to the pagan idols wishes to enter the Church of God and blaspheme it. But the Pontiff Babylas, meeting the King near the entrance to the Church, prohibits him to enter the church. The King, getting furious, puts the Pontiff into the prison and subjecting to torments, wishes to force him to offer sacrifice to the idols. Three young disciples of the Pontiff visit the prison, and the King imprisons them, too, and subjects to torments. However, the King’s efforts were in vain, as four of them all the time worshipped the only and true God. Finally, the Pontiff and his disciples are beheaded. Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի եւ նրա երեք աշակերտների Ս. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է որպես տասներկու վարդապետներից մեկը: Սբ. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով եւ բազմաթիվ գրվածքներով: Կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ, Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների: Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչյան մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, աղանդների հերքումների, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն: Ըստ <<Հայսմավուրք>>-ի՝ Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), որն հռչակվել էր իր նվիրումով եւ սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի եւ պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գ•ալով կայսրին, արգելում է նրա մուտքը տաճար: Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին եւ չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան զոհ մատուցել կուռքերին: Այս ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, որոնց կայսրը եւս բանտարկում է եւ չարչարանքների ենթարկում: Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ հավատարիմ էին միակ եւ ճշմարիտ Աստծուն: Ի վերջո, հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է եւ նահատակվում:
1 event,
St. Constantine (Kostandianos) the Emperor and His Mother Helen
St. Constantine (Kostandianos) the Emperor and His Mother Helen
King Kostandianos (born in the city Nish, in Yugoslavia), is one of the most prominent figures of the Roman Empire. It was he who officially released the Church from persecutions lasting more than 250 years and in 313 A.D., by the Encyclical of Milan, proclaimed Christianity to be a permitted religion. It was during the period of his reign that the first Ecumenical Council of 325 A.D. was convened, which condemned Arius and adopted the word “Birth” to show that the Holy Son has the same nature as the Holy Father and is God. King Kostandianos has supported the construction of magnificent Churches and Cathedrals in the Holy Sites of Jerusalem and Bethlehem. King Kostandianos was also a renowned captain, who always won in the battles. According to the tradition, while at war with the impostor King Maxentios, before the decisive battle, he had the vision of the Holy Cross. With the sign of the Holy Cross he faced the battle and won. King Kostandianos passed away in 337 A.D., and at death’s door he was baptized according to the Christian rite. Queen Helen, mother of the King Kostandianos, was the supporter of the king’s pious activity. The discovery of the wooden Holy Cross in 327 A.D. is ascribed to the Queen. A man named Judah, pointed out the Queen the site, where the wooden crosses of Christ and the two brigands could be. According to the tradition, for finding the Lord’s Holy Cross the pious queen approached the corpse of a young man to the crosses. The magic power of Christ’s Holy Cross raised the man from the dead and he revived. After the discovery of the Holy Cross the Pontiff Kyouregh of Jerusalem rose the cross for the faithful to see. Queen Helene has ordered to build numerous churches and nunneries in Jerusalem and around the city and brought her services there. Queen Helene passed away in 330 A.D. - Սբ.Կոստանդիանոս կայսեր եւ նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օր Կոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում), Հռոմեական կայսրության հանրահայտ դեմքերից է: Նա Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տեւած հալածանքներից եւ 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել: Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին՝ որդեգրելով <<Ծնունդ>> բառը ցույց տալու համար, որ Որդին Հոր հետ նույն բնությունն ունի եւ Աստված է: Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի եւ Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաեւ մեծ զորավար, որ մշտապես հաղթանակել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս, վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երեւում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի եւ հաղթանակում; Վախճանվել է 337 թվականին, մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը: Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էր լինել Քրիստոսի եւ Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդույթի համաձայն, բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած երիտասարդի մի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գ•յուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների: Հեղինեն Երուսաղեմում եւ շրջակայքում եկեղեցիներ եւ կուսանոցներ է կառուցել տալիս, որոնց սեղանին իբրեւ աղախին ինքն էր սպասավորում: Հեղինե թագուհին մահացել է 330 թվականին՝ քրիստոնյաների սրտերում թողնելով բարի հիշատակ:
0 events,
1 event,
St. Theodotus of Galatia, Thalelaus the Physician, and seven martyred Virgins of Ancyra
St. Theodotus of Galatia, Thalelaus the Physician, and seven martyred Virgins of Ancyra
Sts. Theodotus of Galatia, Thalelaus the Physician, and seven martyred Virgins of Ancyra St. Theodotus from Galatia has been martyred as the result of persecutions by King Dioklethianos. Being a wine tradesman, he seemed the persecutors to be less dubious, thanks to which he managed to help and support the persecuted Christians. He provided wine for the divine services, buried the remains of the martyrs. When upon the order of the prefect of Galatia seven Christian virgins - Tekousa, Alexandra, Klouda, Penna, Euphrasia, Matrona and Judita, among whom was also the Aunt of Theodotus, were drowned, Theodotus, with the help of other Christians, manages to secretly bring out the virgins’ bodies from the water and bury them. However, his deed becomes known and persecutions against Christians become more severe. For saving the faithful Christians Theodotus surrenders to heathens and is beheaded after severe torments. The same day is the day of commemoration of St. Thalelaus physician. Enduring the most severe torments, the blissed saint converts to his faith even the executioners. He is thrown into the sea but is miraculously saved from drowning and finally is martyred by means of beheading. Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր Ս. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սուրբ Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները և այլն: Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա և Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև Թեոդիտոնի մորաքույրը, Թեոդիտոնն այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու թաղել: Սակայն կատարվածը հայտնի է դառնում, և հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոնը հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում: Ս. Թեոդիտոնի և յոթ կույսերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին Հոգեգալստյան երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը: Նույն օրը Ս. Թալիելյա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների, երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և նահատակվում է՝ գլխատվելով:
0 events,
2 events,
Discovery of the Relics of St. Gregory the Illuminator
Discovery of the Relics of St. Gregory the Illuminator
Discovery of the Relics of St. Gregory the Illuminator The Commemoration Day of the discovery of the relics of St. Gregory the Illuminator is one of the three significant feast days dedicated to the memory of the Patron Saint of Armenia. According to Holy Tradition, following Armenia’s conversion to Christianity, in his final years, St. Gregory led an ascetic life in the cave of Mane on the Mountain named Sepuh where he died in 326 A.D. Shepherds, finding his body, buried him not recognizing the Armenian Pontiff. One of his students, Garnik from Basen sees a vision, where Gregory identifies the location of his relics. The relics were thereupon transferred to the village of Tordan, in the province of Daranagh, and buried there. The relics of St. Gregory the Illuminator are one of our most revered within the Armenian Church, as well as all Christian Churches. Following their discovery, some were taken to various places for safekeeping, among them Vagharshapat (Etchmiadzin), Byzantium, and Italy. The Right Hand of the Saint, preserved in the Mother See of Holy Etchmiadzin, is one of the most important sanctities of the Armenian Church, and is used by the Catholicos of All Armenians during the blessing of the Holy Chrism (Muron). To commemorate the day, Divine Liturgy is celebrated in our Churches. - Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց ամենամեծ սրբի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում եւ ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասը իբրեւ սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում պահվող Լուսավորչի Սբ. Աջը Հայ եկեղեցու կարեւորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաեւ իր նախատոնակը:
Bible Adventure One Day Summer Camp
1 event,
FOURTH SUNDAY AFTER PENTECOST
FOURTH SUNDAY AFTER PENTECOST
FOURTH SUNDAY AFTER PENTECOST Isaiah 1:21-31, Romans 7:25-8:11, Matthew 12:38-45
1 event,
St. Antoninus, St. Theophilus, St. Anicetus and St. Potinus
St. Antoninus, St. Theophilus, St. Anicetus and St. Potinus
Commemoration Day of St. Antoninus, St. Theophilus, St. Anicetus, and St. Potinus This day commemorates four saints of the Christian Church. St. Antoninus lived in Alexandria in the third century. He was arrested following his open declaration of being a Christian, and since he would not offer sacrifices to idols. He was subjected to severe torments and then thrown into a fire to be burned alive. He said to his captors prior to his death, “Remember that you have a soul given to you by God; see that you present it pure before the Lord.” Deacon Theophilus from Libya was a successor to St. Stephen the Protomartyr. He was martyred during the reign of the idolater Emperor Maximianus, for his fearless preaching of the Christian Gospel. Two noblemen from Nicomedia, Anicetus, and his nephew Potinus, attending a ceremony of the reading of Emperor Diocletian’s persecutions which awaited Christians, boldly emerge from the crowd and loudly confess their faith before the Emperor. Following three years of imprisonment and cruel torture, they remain loyal to Christ. As a result, the blessed saints are burnt alive together with other martyrs. Սբ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի եւ Փոտինոսի հիշատակության օր Սբ. Անտոնինոսը բնակվել է Ալեքսանդրիայում: Չկամենալով զոհ մատուցել կուռքերին, ենթարկվել է ամենադաժան տանջանքների եւ ապա՝ այրվել կրակի վրա: Նիկոմիդացի երկու ազնվականներ Անիքտոսը եւ նրա եղբորորդի Փոտինոսը, ներկա լինելով Դիոկղետանիոսի քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսելու հրովարտակի ընթերցմանը, աներկյուղ դուրս են գալիս ամբոխից ու կայսեր առաջ բարձրաձայն խոստովանում իրենց հավատը՝ քարոզելով նրա զորությունը: Երեք տարվա բանտարկությունից ու ծանր տանջանքներից հետո, կրկին հավատարիմ իրենց հավատին, երանելի սրբերը ողջակիզվում են այլ նահատակների հետ միասին: Լիբիացի Թեոփիլոս սարկավագը եւս նահատակվել է Քրիստոսի հավատը աներկյուղ քարոզելու համար՝ կռապաշտ Մաքսիմինոսի օրոք: Այս բոլոր սրբերի հիշատակները Հայ Առաքելական եկեղեցում նշվում է Հոգեգալստի չորրորդ շաբաթվա հաջորդ երկուշաբթի օրը:
1 event,
Prophet Daniel, and his Companions Shadrach, Meshach and Abednego
Prophet Daniel, and his Companions Shadrach, Meshach and Abednego
Commemoration Day of the Prophet Daniel, and his Companions Shadrach, Meshach and Abednego The Prophet Daniel is one of the four great prophets of the Old Testament. Nearly all that is known concerning the Prophet is derived from the book ascribed to him, which dates back to the VII-VI centuries B.C. Daniel, a young man who had been captured during the reign of King Jehoiakim of Judah was taken to Babylon. There, he receives his education in Babylonian King Nebuchadnezzar’s royal court. Soon after, due to his intellect and talents, he is given a high-ranking position in the king’s chancellery. Daniel becomes famous when he rescues an innocent woman from the unfounded slander of two men. Having gained greater notoriety, Daniel interprets a dream had by King Nebuchadnezzar. Daniel’s successes arise the envy of the other servants in the royal court. They accuse him of worshipping false gods and demand that the King imprison the prophet. Daniel is thrown into a den of lions. The following day, the king approaches the pit to mourn the death of his devoted and wise servant. He is surprised to hear the Prophet Daniel responding to his cries of sorrow. Daniel tells the king that God sealed the mouths of the lions to protect him from harm. Daniel continues, saying that he is innocent, and has not wronged the king by his worship of God. The king is overjoyed, and orders that Daniel be released from the lions’ den. Three young men and companions of Daniel – Hananiah, Mishael and Azariah, were also taken to Babylon. Upon their arrival they received new names - Shadrach, Meshach and Abednego, and were raised and educated in the royal court together with the prophet and protected their faith. Once, during a solemn festival, as everyone worshipped King Nebuchadnezzar’s golden statue, Shadrach, Meshach and Abednego refused to bow down before it. The king orders the three men thrown into a blazing furnace for the disobedience. Instead of burning, however, they continue to render glory to God and are protected by an angel of heaven. Witnessing the miracle, the king releases the three young men, blesses them, and worships God as well. Դանիել մարգարեի եւ Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օր Դանիել մարգարեն հին կտակարանի չորս մեծ մարգարեներից է: Նրա 14 գլուխներից բաղկացած գիրքը վերագրվում է Քրիստոսի ծննդից առաջ VII-VI դարերի: Դանիելը հրեից Հովակիմի թագավորության ժամանակ (Ք.ծ.ա. 597թ.) բաբելոնյան գերեվարված երիտասարդներից մեկն էր, որ դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուքոդոնոսոր արքայի արքունիքում եւ հետագայում շնորհիվ իր խելքի ու օժտվածության կարեւոր պաշտոն ստացել: Շուշան անունով անմեղ մի կնոջ երկու ծերունիների անհիմն ամբաստանությունից փրկելով եւ հետո էլ Նաբուքոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար Դանիելը մեծ անուն է հանում (գլուխ Ժ): Դանիելի հաջողություններն արթնացնում են մյուս պաշտոնյաների նախանձը: Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածներ պաշտելու մեջ եւ պահանջում թագավորից առյուծների գուբը նետել նրան: Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ, սգալու հավատարիմ եւ իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս. ի պատասխան արքայի ողբի` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետեւ ինքն ուղիղ է սրտով եւ որեւէ հանցանք չի կատարել արքայի դեմ: Նաբուքոդոնոսորի հրամանով նրան հանում են գուբից եւ փոխարենը չարախոսողներին նետում այնտեղ: Անանիա, Ազարիա եւ Միսայել (Բաբելոնում վերանվանվեցին Սեդրակ, Միսաք եւ Աբեդնագով) երիտասարդները Դանիել մարգարեի հետ միասին դաստիարակվել են արքունիքում եւ Դանիել մարգարեի նմանությամբ պահպանել իրենց հայրենի հավատը: Մի օր մեծաշուք հանդեսի ժամանակ, երբ բոլորը երկրպագում էին Նաբուքոդոնոսոր արքայի ոսկե արձանին, Սեդրակը, Միսաքը եւ Աբեդնագովը հրաժարվում են կուռքին պաշտել: Թագավորը նրանց նետել է տալիս հնոցի մեջ: Սակայն նրանք շարունակում են փառաբանել Աստծուն եւ Տիրոջ պահապան հրեշտակի օգնությամբ փրկվում կրակից: Ականատես այդ հրաշքին` Նաբուքոդոնոսորն ազատ է արձակում երիտասարդներին, փառավորում նրանց, օրհնում եւ երկրպագում Աստծուն: Դանիել մարգարեի եւ իր երեք ընկերների հիշատակը տոնվում է Հոգեգալստի չորրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: Դանիել մարգարեի եւ երեք մանկանց հույսի եւ հավատի դրսեւորումը ուսանելի է բոլոր քրիստոնյաների համար, որով Տերը երբեք չի լքում իր հոտին եւ մշտապես ունկնդիր է մեր հայցվածներին` իր զորավոր Աջով օգնական եւ պահապան լինելու ամենքին, <<որ ի Տէր յուսացան>>:
0 events,
1 event,
Feast of the Holy Translators St. Sahak and St. Mesrop
Feast of the Holy Translators St. Sahak and St. Mesrop
Feast of the Holy Translators St. Sahak and St. Mesrop Catholicos St. Sahak Partev and Archimandrite St. Mesrop (Vardapet) Mashtots are the founders of Armenian literature and ecclesiastical bibliography. St. Sahak Partev was the elder son of Catholicos St. Nersess the Great, and the last Catholicos of the Armenian Church who descended from the lineage of St. Gregory the Illuminator. He became Catholicos of All Armenians in 387 A.D., and reigned for an astounding 52 years. Being talented in music, and educated in the rhetorical arts, philosophy and linguistics, St. Sahak greatly contributed to the development of Armenian national culture. He was the strongest advocate for the creation of an Armenian Alphabet, and became its chief patron. St. Mesrop Mashtots was born in 360 A.D. and studied the Greek and Persian languages from childhood. He initially served as a scribe in the royal court. Leaving secular life behind, he becomes a monk and lives an ascetic life. During his preaching of the Gospel, St. Mesrop feels the necessity to create a distinct Armenian Alphabet and to have the Holy Bible translated into Armenian. For in those years, the Bible was only available in Greek and Syriac. In Armenia, there once were ciphers, or symbols, which were used by the former pagan priests. Following the Great Conversion of the Armenian nation to Christianity, the symbols fell into disuse, and the only remaining copy was in Mesopotamia with a bishop named Daniel the Syrian. Upon the order of King Vramshapouh, the symbols are brought to Armenia from Bishop Daniel. However, while teaching his new students by means of those symbols for a short period of time, Mesrop soon finds them to be lacking, as they were imperfect and defective. Together with his students he departs for Mesopotamia, and visits the cities of Antioch, Edessa, and Samosata, to conduct further research. In 404/405 A.D., St. Mesrop creates the Armenian Alphabet through Divine Grace. For the first time in the history of the nation, the Armenian people had a specific and distinctive alphabet. Following the creation of the Armenian Alphabet, St. Sahak and St. Mesrop opened a school for translators in the city of Vagharshapat (Etchmiadzin). There they begin the translation of the Holy Bible into Armenian and did it so perfectly, that centuries hence the Armenian Translation is called the “Queen Translation of the Breath of God”. The first sentence translated from the Holy Bible is the opening verse of the Book of Proverbs: “To know wisdom and instruction, to perceive the words of understanding”. St. Mesrop Mashtots passed away in Vagharshapat, and was buried in his home village of Oshakan. According to tradition, during the entire journey of transferring the remains of St. Mesrop to Oshakan, a canopy of light fell upon the pilgrims and accompanied them until they reached the tomb. The Church of St. Mesrop Mashtots, which exists to this day, was built over his grave. Տոն Սբ. թարգմանիչներ Սահակի եւ Մեսրոպի Սբ. Սահակ Պարթեւ Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված եւ հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության եւ լեզվագիտության մեջ, Սահակ Պարթեւը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր: Սբ. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն եւ պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում, որպես արքունի դպիր: Սակայն հետո թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգեւորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Սբ. Մեսրոպը զգում է հայ տառերի եւ հայագիր Աստվածաշունչ ունենալու կարեւորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը եւ Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձեւավորում դրանք: Տառերի գյուտից հետո Սբ. Սահակն ու Սբ. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը եւ այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունը Առակաց գրքի առաջին նախադասությունն է. <<Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում եւ թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Սբ. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել եւ ուղեկցել նրան մինչեւ գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Սբ. Սահակ Պարթեւի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ: Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս.Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սբ. Խաչի Դ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
0 events,
1 event,
St. Tiridates, King of Armenia, Queen Ashkhen and Princess Khosrovidoukht
St. Tiridates, King of Armenia, Queen Ashkhen and Princess Khosrovidoukht
Commemoration Day of St. Tiridates, King of Armenia, Queen Ashkhen and Princess Khosrovidoukht In 287 A.D. Tiridates (Trdat), from the royal house of Arshakouni, assumes the throne which once belonged to his father and becomes Tiridates III, King of Armenia. His name is inextricably linked with the Patron Saint of the Armenian Church, St. Gregory the Illuminator. In 301 A.D. the king releases the Christian Gregory from imprisonment and proclaims Christianity to be the State Religion of Armenia. In doing so, the king becomes the greatest advocate of spreading Christianity throughout the country. The names of Queen Ashkhen and the King’s sister, Khosrovidoukht are closely related to the Great Conversion of Armenia as well. Princess Khosrovidoukht’s vision of a cure for the King’s incurable illness causes St. Gregory the Illuminator to be liberated from the dungeon of the deep pit. Gregory then is free to begin the process of spreading the light of Christianity, which is the Gospel of Jesus Christ. According to Greek historian Agathangelos, the King, the Queen and the Princess meet St. Gregory upon his return from Caesarea, to where he had traveled to receive episcopal ordination. Following a period of fasting and preparation, Gregory baptizes the three of them. They are followed by the baptism of the royal court and the nobles of Armenia. Through the baptism by Gregory, Tiridates becomes the first king in the world to rule over a Christian country. History also reveals that Tiridates, Ashkhen and Khosrovidoukht personally participate in the construction of the Cathedral of Holy Etchmiadzin. The stones they used to build the cathedral were brought to Vagharshapat from the slopes of Biblical Mount Ararat. Սբ. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու եւ Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օր Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում: Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաեւ Աշխեն թագուհու եւ թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները: Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Սբ. Գրիգոր Լուսավորիչը եւ Քրիստոսի լույսը տարածում հայոց աշխարհում: Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, իրենց արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող Սբ. Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում: Հետագայում հայոց արքան ու թագուհին եւ բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Սբ. Էջմիածնի կառուցմանը: Տրդատ արքայի, Աշխեն թագուհու եւ Խոսրովիդուխտի տոնը Հայ եկեղեցին նշում է միասնաբար՝ Հոգեգալստյան 4-րդ շաբաթ օրը:
1 event,
FIFTH SUNDAY AFTER PENTECOST – Feast of the Discovery of St. Mary’s Box
FIFTH SUNDAY AFTER PENTECOST – Feast of the Discovery of St. Mary’s Box
FIFTH SUNDAY AFTER PENTECOST Isaiah 2:5-11, Romans 8:31-10:4, Matthew 13:24-30 Feast of the Discovery of St. Mary’s Box According to tradition, while en route to Jerusalem on a pilgrimage, two Greek princes come across a chest that once belonged to St. Mary. In Galilee, they see a large crowd gathered in front of a Jewish woman’s house. They inquire and find that the sick are being healed due to the inexplicable power of the chest. The princes bring the box to Constantinople and present it to the Patriarch, who places it in the Church of St. Mary. The Patriarch then establishes the Feast of the Discovery of St. Mary’s Box. The Armenian Church celebrates this feast upon the order of the Catholicos Simeon from Yerevan, who accepted this tradition from the Greek Orthodox Church in the late 18th century. Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոն Ավանդության համաձայն` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.