Calendar of Events
M Mon
T Tue
W Wed
T Thu
F Fri
S Sat
S Sun
1 event,
Commemoration of Sts. Stepanos of Ulnia, Martyrs Goharine, Tsamides, Tyoukikos and Ratikos
Commemoration of Sts. Stepanos of Ulnia, Martyrs Goharine, Tsamides, Tyoukikos and Ratikos
Commemoration of Sts. Stepanos of Ulnia, Martyrs Goharine, Tsamides, Tyoukikos and Ratikos St. Stepanos (Stephen) of Ulnia (Oulnia) was born in the town Kokison near the mountain Tyouros. Being a promised son, he has been brought up and educated under the care of the priest who had baptized him. He was educated according to the divine commandments and was familiar with the Holy Bible. It was said about the priest that “each Sunday together with the other Christians he communicated young Stepanos with the mystery of the Lord’s Body and Blood.” During the persecutions realized by the King Julianos the Betrayer St. Stepanos has been subjected to severe torments and has been martyred together with his family and other Christians. Later a church has been built over his tomb. Martyrology of St. Stepanos of Ulnia is the best example of Christian education. Martyrs Goharine (Goharinus), Tsamides (Zamidus), Tyoukikos (Teuchuicus) and Ratikos (Ratigus), who are known by the name Goharine and his companions, were four brothers. Their father was an Armenian prince who being captivated together with his elder son – Aregh, had been released only after converting to the Moslem faith. However, Davit’s wife brings up and educates her sons in the spirit of Christianity. When they grow up and enter the Islamic Army of Sebastia, they courageously defend Christianity. When it is found out that their father is Moslem and that they have become Christians, they are handed over to the local authorities, but by the efforts of their elder brother are somehow released. After a while they are handed over again and courageously announce about their being Christian. After threats and tortures they are finally beheaded in 1156 AD, thus displaying their willingness to be martyred for the sake of the truth. Meanwhile by means of their life they realized the following words of Our Lord Jesus Christ: “If anyone wants to come with me, he must forget himself, carry his cross, and follow me.” (The Gospel according to Mathew 16:24). Հիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու և Գոհարինե, Ծամիդես, Տյուքիկոս և Ռատիկոս վկաների Ս. Ստեփանոս Ուլնեցին ծնվել է Տյուրոս լեռների մոտ գտնվող Կոկիսոն քաղաքում: Լինելով ուխտի զավակ, իրեն մկրտած քահանայի հոգածությամբ և դաստիարակվել է աստվածային պատվիրաններով և քաջատեղյակ էր Ս. Գրքին: Նրա դաստիարակ քահանայի համար ասված է, թե. «Ամեն կիրակի մյուս քրիստոնյաների հետ նաև պատանի Ստեփանոսին էր հաղորդում Տիրոջ մարմնի ու արյան կենարար խորհուրդը»: Հուլիանոս Ուրացող կայսեր հալածանքների ժամանակ չարաչար տանջանքների ենթարկվելով` նահատակվել է իր ընտանիքի և այլ քրիստոնյաների հետ: Նրա գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի: Ս. Ստեփանոս Ուլնեցու վկայաբանությունը քրիստոնեական դաստիարակության լավագույն օրինակ է: Այն ուսանելի է մասնավորապես այսօր, երբ բարձր բարոյականությամբ կրթված հայ քրիստոնյաներով ձևավորված առողջ և կայուն հասարակության անհրաժեշտություն ունենք ՝ պատրաստ մարտնչելու ազգային և քրիստոնեական սկզբունքների համար և հաստատագրելու դրանք: Գոհարինեն, Ծամիդեսը, Տյուքիկոսը և Ռատիկոսը, որոնք հայտնի են «Գոհարյանք» ընդհանուր անվամբ, չորս եղբայրներ էին, հայ իշխանավոր Դավթի որդիները: Նա իր անդրանիկ որդու՝ Արեգի հետ գերի էր ընկել և կարողացել էր ազատվել միայն իսլամ ընդունելուց հետո: Սակայն Դավթի կինը քրիստոնեաբար էր մեծացնում իր մյուս զավակներին, ովքեր չափահաս դառնալով՝ մտնում են Սեբաստիայի իսլամական բանակը և հավատարմորեն մնում քրիստոնյա: Իմանալով, որ իսլամ դավանող հոր զավակներ են և իսլամությունից քրիստոնեության դարձածներ, նրանք մատնվում են քաղաքի իշխանի ձեռքը, բայց ավագ եղբոր միջոցով մի կերպ ազատվում են: Որոշ ժամանակ անց կրկին մատնվում են և համարձակորեն հռչակում իրենց քրիստոնյա լինելը: Անօգուտ սպառնալիքներից ու խոշտանգումներից հետո, ի վերջո, գլխատվում են 1156 թվականին` ցույց տալով իրենց պատրաստակամությունը՝ նահատակվելհանուն ճշմարտության: Միաժամանակ իրենց կյանքով իրագործում են մեր Տիրոջ այն խոսքը, թե` «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մատթ. 16:24):
1 event,
Prophets Ezekiel, Ezra and Zechariah – St. John the Baptist’s Father
Prophets Ezekiel, Ezra and Zechariah – St. John the Baptist’s Father
Commemoration of the Prophets Ezekiel, Ezra, and Zechariah - St. John the Baptist’s Father Prophecy is one of the most important phenomena of the Old Testament. The prophet is the person who has had a close relationship with God, that is - he “has spoken” with God, or has received a message from God, or has been sent by God to a person or a nation to transfer His message. The main characteristic trait of the true prophet is his being incorruptible, independent, brave, and extremely faithful to the divine message and commandment. The author of prophecies is God. He has transferred his revelation to man thanks to the inspiration of the Holy Spirit. First He has inspired His ideas, and then man, under His influence, comprehending the ideas, has transferred them to the people. Prophet Ezekiel was one of the priests serving in the Temple of Jerusalem. After the King of Babylon – Nebuchadnezzar takes Jerusalem in 597 B. C. Ezekiel is exiled with other Israelites. Four years later God calls Ezekiel to Him in order to make him His prophet. From the place of exile, Ezekiel warns as Jews, who had captivated Jerusalem, as well as the people remaining in Jerusalem. After taking and fall of Jerusalem in 587 B. C. he addresses the people consoling and giving hope words. The beginning of the Prophet Ezra’s priesthood is considered to be 397 B. C. His most important deed was keeping Israelites back from intermarriages, which became the reason for not only forgetting true God but also distorting their national traits and image. Ezra also collected and classified the rules of Moses. Prophet Zechariah (Zechariah) is John the Baptist’s father, who served in the temple of Jerusalem. He and his wife – Elizabeth, who was the sister of Anna - St. Mary’s mother, had no children for many years. When Zechariah, being already an aged man, was offering a sacrifice in the Temple, an angel appears to him and tells him that his wife - Elizabeth will bear him a son. For doubting the good tidings of the Angel Zechariah is punished to be unable to speak and to remain silent until the day of birth of his son – John the Baptist. Prophet Zechariah is killed in the cathedral by means of being swabbed before the holy altar for hiding his son from the soldiers of King Herod. Ս. մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Ս. Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օր Մարգարեությունը Հին Կտակարանի կարևոր երևույթներից է: Մարգարեն այն մարդն է, ով Աստծո հետ սերտ հարաբերություն է ունեցել, սուրբ գրային բառով՝ «Աստծո հետ խոսել» է, կա՜մ Նրանից պատգամ ստացել, կա՜մ էլ Աստծո կողմից ուղարկվել է որևէ անձի կամ ժողովրդի պատգամ հաղորդելու համար: Ճշմարիտ մարգարեի հիմնական հատկանիշն անկաշառ, անկախ, անվախ և աստվածային խոսքին ծայրաստիճան հավատարիմ լինելն է: Մարգարեությունների հեղինակն Աստված Ինքն է: Նա Իր հայտնությունը Ս. Հոգու ներշնչմամբ տվել է մարդուն, նախ գաղափարներն է ներշնչել, ապա մարդն այդ ազդեցության ներքո, տրված գաղափարները յուրացնելով` մտքի, սրտի և հոգու ինքնատիպությամբ փոխանցել է ժողովրդին: Եզեկիելը Երուսաղեմի տաճարի քահանաներից էր: Երուսաղեմի գրավումից ու կործանումից հետո, Ն. Ք. 597 թվականին, Նաբուգոդոնոսոր արքան նրան մյուս իսրայելացիների հետ Բաբելոն է աքսորում: Աստված նրան 4 տարի անց կանչում է, որպեսզի դառնա իր մարգարեն: Աքսորավայրից Եզեկիելը նախազգուշացումներ է անում ինչպես Բաբելոն գերեվարված հրեաներին, այնպես էլ Երուսաղեմում մնացածներին: Նա այդ նախազգուշացումներին հավելում է նաև մխիթարական և հուսադրող խոսքեր: Եզրի քահանայության սկիզբը համարվում է Ն. Ք. 397 թվականը: Նրա կարևորագույն ձեռնարկն իրայելացիներին ետ պահելն էր օտար ամուսնություններից, որոնք ոչ միայն պատճառ էին դառնում ճշմարիտ Աստծուց հեռանալուն, այլև խաթարում էին նրանց ազգային դիմագիծն ու նկարագիրը: Եզրը նաև համադրեց Մովսեսի օրենքները: Զաքարիան Ս. Հովհաննես Մկրտչի հայրն էր, որ քահանայություն էր անում Երուսաղեմի տաճարում: Նա և իր կինը՝ Եղիսաբեթը, ով Ս. Կույս Մարիամի մայր Աննայի քույրն էր, երկար տարիներ ամուլ էին: Երբ Զաքարիան, ծերության տարիքին հասած, Երուսաղեմի տաճարում զոհ էր մատուցում, հրեշտակն ավետում է, որ նա որդի պիտի ունենա: Հրեշտակի ավետմանը կասկածելու պատճառով Զաքարիան համրության պատիժն է կրում մինչև իր որդու՝ Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը: Նահատակվել է տաճարում՝ սրախողխող լինելով Ս. Խորանի առջև այն բանի համար, որ թաքցրել էր իր որդուն Հերովդեսի զինվորներից:
0 events,
1 event,
Commemoration of St. John the Forerunner (the Baptist) and Bishop Atanagine
Commemoration of St. John the Forerunner (the Baptist) and Bishop Atanagine
Commemoration of St. John the Forerunner (the Baptist) and Bishop Atanagine The Armenian Church commemorates the day when the relics of St. John the Forerunner (the Baptist) and Bishop Atanagine were transferred to Armenia. Mariam, the wife of St. Gregory the Illuminator, had a brother named Atanagine. He was the Bishop of Pitacton and died while defending the faith. After his consecration in Caesarea, St. Gregory brought the relics of St. John and Bishop Atanagine to Armenia, and buried them in locations named Innaknya and Bagavan, in the region of Ashtishat, and built martyriums in those sites. After baptizing King Tiridates and the royal court in 301 AD, St. Gregory the Illuminator celebrated Divine Liturgy and gave instructions that the memories of St. John and Bishop Atanagine should be commemorated on that specific day of every year instead of the feast of Vanatour, the pagan god of the New Year. Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օր Աթանագինեն Ս. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, ով հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը: Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, ամփոփում Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում ու Բագավանում, այնուհետև վկայարաններ կառուցում:
0 events,
1 event,
Holy Apostles James and Simeon
Holy Apostles James and Simeon
Ս. Հակոբոս առաքյալը Զեբեդյան Հակովբոսից տարբերվելու համար «Ալփյան և Կրտսեր Հակոբոս» է կոչվում: Հակոբոս Ալփյան առաքյալն Ավետարանը քարոզել է Պաղեստինի հարավային ծովեզերքում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է: Ս. Շմավոն կամ Սիմոն առաքյալն իր նախորդի` Հակոբոսի նման միայն հանվանե է հիշատակվում Ավետարանի մեջ: Հայտնի է նաև Կանանացի անունով, որ նշանակում է նախանձահույզ: Այս անունով մի խմբակցություն կար հրեաների մեջ, որն առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, պայքարում էր օտար` հռոմեական լուծը թոթափելու և ուրացող կամ օտարամոլ հրեաներին վերացնելու համար: Սիմոն Կանանացին քարոզել և նահատակվել է Պարսկաստանում: https://www.qahana.am/holiday/2569
1 event,
Fourth Sunday after Assumption
2 events,
St. Andre and His Army, Martyrs Kalinikos and Dometios
St. Andre and His Army, Martyrs Kalinikos and Dometios
Commemoration Day of Captain Andre and His Army, Martyrs Kalinikos and Dometios The quick spreading of Christianity especially on the territory of the Roman Empire since the 3rd century started to worry the kings. Royal charters were issued ordering the Christians to adopt the heathen religion, otherwise they should be persecuted to death. During that period of persecutions any Christians preferred to die than to Betray Jesus Christ. The Church always appreciated the torments of the people for the sake of Christ, their courage and strength of their faith. Among such people are the martyrs Eugenios and Makarios, martyred during the reign of the King Julianos the Betrayer. Martyrs Valerios, Canditos and Akyoughas have been martyred during the reign of the Kings Diokletianos and Maximianos. Commemorating the martyrs' memory, the Church teaches the faithful to remain loyal to Christ even under most severe circumstances. Captian Andre is a Uni-Christian saint, who was martyred for the sake of spreading of Christianity. He was from Cilicia and lived during the period of reign of the Roman Emperor Dioklethianos. As a high-ranking officer he served in the Royal Army of Syria and he was a Christian. During the war against Persians, when his Army consisting of nearly 600 soldiers was forced to retreat, the brave Captain encouraged the soldiers by the name of Jesus Christ and returning the Army to the field of battle, won the war. Following the victory the whole Army converted to Christianity. General Commander of the entire Army, becoming aware of that fact, sent armed forces and killed all Christian soldiers in the gorge of Turos. Kalinikos was a Christian from Galatia. Being a seller of vegetable oil, he moved from one place to another and preached the Christian faith. He was imprisoned and forced to renounce Christ; he refused, and being subjected to severe torments, was martyred. Dometios was from a noble Christian family from Tarson. He was the contemporary of the Emperor Dioklethianos. Being a physician, he traveled to various places and healed the needy patients by means of both his medical knowledge and skills and the strength of his faith. Meanwhile he consoled the Christians who were being subjected to torments. However, soon he was imprisoned and was taken to Nicomedia for being subjected to trial. Despite his great desire to be martyred, while being carried for subjecting to torments, on this way he stopped for a minute to pray and passed away. Ս.Անդրե զորավարի, նրա բանակի Կալինիկոսի և Դոմետիոսի վկաների հիշատակության օր Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, ով նահատակության պսակն ընդունեց հանուն քրիստոնեական հավատի տարածման եւ ծաղկման: Նա Կիլիկիայից էր եւ ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք: Որպես բարձրաստիճան զինվորական` ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում` միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա: Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով եւ վերադարձնելով բանակին մարտադաշտ` հաղթական դուրս գալիս պատերազմից: Սրանով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում եւ Տյուրոսի կիրճում նահատակում ամենքին: Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր և իբրեւ ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում եւ տարածում քրիստոնեական հավատը: Երբ ձերբակալվեց եւ հրավիրվեց ուրանալու Քրիստոսին, մերժեց եւ տաժանակիր չարչարանքների ենթարկվելով` նահատակվեց: Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, ժամանակակից Դիոկղետիանոս կայսերը: Լինելով բժիշկ, նա շրջում էր զանազան կողմերում եւ կարոտյալ հիվանդներին բժշկում իր մասնագիտական գիտելիքներով և հավատի զորությամբ: Միաժամանակ սրտապնդում էր հալածանքի ենթարկված քրիստոնյաներին: Շուտով, սակայն, ձերբակալվում է և տարվում Նիկոմեդիա` դատվելու: Հակառակ իր մարտիրոսանալու բուռն փափագի` նա շղթայակապ չարչարանքի տարվելիս մի պահ կանգ է առնում աղոթելու եւ ավանդում է իր մաքուր եւ բարեսեր հոգին:
St. Andrew the Warrior
St. Andrew the Warrior
Անդրե զորավարը համաքրիստոնեական սուրբ է, ով նահատակության պսակն ընդունեց հանուն քրիստոնեական հավատի տարածման եւ ծաղկման: Նա Կիլիկիայից էր եւ ապրում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք: Որպես բարձրաստիճան զինվորական` ծառայում էր Սիրիայի կայսերական բանակում` միաժամանակ լինելով գաղտնի քրիստոնյա: Պարսիկների դեմ պատերազմի ժամանակ, երբ իր սակավաթիվ բանակը (մոտ 600 հոգի) հարկադրված նահանջում էր, քաջարի զորավարը նրանց գոտեպնդում է Հիսուս Քրիստոսի անունով և վերադարձնելով բանակին մարտադաշտ` հաղթական դուրս գալիս պատերազմից: Սրանով ողջ բանակը քրիստոնյա է դառնում: Բանակի ընդհանուր սպարապետը, իմանալով այս մասին, զորք է ուղարկում եւ Տյուրոսի կիրճում նահատակում ամենքին: Կալինիկոսը գաղատացի քրիստոնյա էր և իբրեւ ձեթի վաճառական, տեղից տեղ էր շրջում եւ տարածում քրիստոնեական հավատը: Երբ ձերբակալվեց եւ հրավիրվեց ուրանալու Քրիստոսին, մերժեց և տաժանակիր չարչարանքների ենթարկվելով` նահատակվեց: Դոմետիոսը տարսոնացի քրիստոնյա ազնվական ընտանիքի զավակ էր, ժամանակակից Դիոկղետիանոս կայսերը: Լինելով բժիշկ, նա շրջում էր զանազան կողմերում և կարոտյալ հիվանդներին բժշկում իր մասնագիտական գիտելիքներով և հավատի զորությամբ: Միաժամանակ սրտապնդում էր հալածանքի ենթարկված քրիստոնյաներին: Շուտով, սակայն, ձերբակալվում է և տարվում Նիկոմեդիա` դատվելու: Հակառակ իր մարտիրոսանալու բուռն փափագի` նա շղթայակապ չարչարանքի տարվելիս մի պահ կանգ է առնում աղոթելու և ավանդում է իր մաքուր եւ բարեսեր հոգին:https://www.qahana.am/holiday/2408
0 events,
0 events,
0 events,
1 event,
Feast of the Nativity of the Holy Mother-of-God
Feast of the Nativity of the Holy Mother-of-God
Birth of St. Mary from Anna The birth of the Holy Mother of God in not described in the Holy Bible. We learn about from the Holy Tradition of the Church. Parents of the Holy Virgin, Jehoiakim and Anna did not have children for many years. Once, when Anna goes to the garden to pray, suddenly God's Angel appears to her and tells her that she will have a baby. Anna thanks God for hearing her prayers and promises to present her baby to God. Jehoiakim also has the same vision. He also renders glory to God for deserving him that grace and offers sacrifice. Anna gives birth to a girl, who is named Mary, which means "Illuminated". It was she whom God granted the grace to be the Mother of God. As mother she worried, suffered for her Son, but never opposed to God very well understanding the importance of the mission entrusted to her by God. Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երևում է նաև Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար և իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ: Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Աստծու մայրը: Նա տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին:
1 event,
Commemoration of 318 Pontiffs of Holy Council of Nicaea
Commemoration of 318 Pontiffs of Holy Council of Nicaea
Commemoration of 318 Pontiffs of Holy Council of Nicaea This council is the First Ecumenical Council in the history of the Church, which was convened upon the order of the King Costandianos the Great in the town Nicaea near Constantinople, in 327 A. D. 318 prominent pontiffs representing the Universal Church participated in the Council. The reason for convening the council was priest Arios of Alexandria, who preached that Christ was not without beginning, that he was created upon the Will of God before times and centuries, in order the creation of God to be realized by means of Christ. The only one not having birth, the only one eternal and without beginning is God the father. Son has been created not from the essence of the Father, but from nothing. There was a time when the Son did not exist. Although the Son has received all the virtues of the Father and is adopted, he is not pure as the Father is, he is changeable, as all human beings. Because of such viewpoints of Arios the Divinity of Christ was denied and the entire Christian doctrine was endangered. Archbishop Alexander of Alexandria opposed to Arianism. In his sermons he stressed that God is eternal, and Son is eternal, Father and Son are of the same time. Father does not precede the Son even for a moment, Father has always existed and Son has always existed. The false teaching of Arios is condemned during the first Ecumenical Council and it is declared to be heresy. Aristakes, son of St. Gregory the Illuminator, also participates in the first Ecumenical Council. The doctrinal formulation adopted by the Council, which is known as Nicene Creed, is brought to Armenia by Aristakes and is presented to St. Gregory the Illuminator. The latter added to it the following passage: "As for us, we shall glorify him who was before the ages, worshipping the Holy Trinity and the one Godhead, the Father and the Son and the Holy Spirit, now and always and unto ages of ages. Amen.". The Nicene Creed, adopted in Nicaea, and the passage added by St. Gregory the Illuminator, are up to date used in the rites of the Armenian Apostolic Church without any change. Aristakes brings to Armenia also 20 canons adopted by the Council of Nicaea, which are also ratified by St. Gregory the Illuminator.Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր Քրիստոսի Եկեղեցու պատմության մեջ առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով, Կ. Պոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: Ժողովին մասնակցում էին Ընդհանրական Եկեղեցու 318 նշանավոր հայրապետները: Տիեզերաժողովի գումարման շարժառիթն Ալեքսանդրիայի Արիոս անունով երեցն էր, որը քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստված է: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ, ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները: Արիոսի այս դատողություների պատճառով փաստորեն մերժվում էր Քրիստոսի Աստվածությունը՝ վտանգի տակ դնելով ողջ քրիստոնեական վարդապետությունը: Արիոսկանությանը դեմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսը: Նա իր քարոզներում շեշտում էր, որ հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ կան: Հայրը Որդուն չի նախորդում ոչ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ եղել է Որդին: Այս Տիեզերաժողովում դատապարտվում է Արիոսի մոլար ուսմունքը՝ հայտարարելով այն հերետիկոսություն: Նիկիայի Ա Տիեզերաժողովին մասնակցում էր նաև Ս. Գրիգոր Լուսավորչի որդին` Արիստակեսը: Ժողովի ընդունած դավանաբանական բանաձևը, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով, Ս. Արիստակես Հայրապետը Հայաստան է բերել, ներկայացրել հորը` Ս Գրիգոր Լուսավորչին: Վերջինս էլ դրան ավելացրել է <<Իսկ մեք փառաւորեսցուք... >> հատվածը: Նիկիայում ընդունված Հավատո հանգանակն ու Լուսավորչի ավելացրած հատվածը մինչև այսօր էլ անփոփոխ օգտագործում են Հայ Եկեղեցու ծիսակարգում: Արիստակեսն իր հետ Հայաստան էր բերել նաև Նիկիայի ժողովում ընդունած 20 կանոնները, որոնք նույնպես հաստատվել են Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից:
1 event,
Barekendan of the Fast of Exaltation
Barekendan of the Fast of Exaltation
PAREGENTAN OF THE FAST OF THE HOLY CROSS Isaiah 13:1-11, 2 Corinthians 7:4-16, Mark 7:31-37
0 events,
0 events,
0 events,
0 events,
0 events,
0 events,
1 event,
The Feast of the Exaltation of the Holy Cross
The Feast of the Exaltation of the Holy Cross
Join us in worship this Sunday Morning Service 9:30 AM Divine Liturgy 10:30 AM In the time of Christ, the cross was the instrument of death used to execute criminals, and crucifixion was a punishment so excruciatingly painful and inhumane that it was banned by the government. However, in our Christian tradition as with everything that comes into contact with Jesus, even an instrument of death is miraculously given new life and meaning. Christians immediately began to use the cross—before a sign of a horrible death—now as a symbol of faith and a realization of the new life that Christ gives to all of us. In fact, it would be impossible for us to participate in our Church services without noticing the importance of the cross; perhaps most obviously in the dozens of times we make the sign of the cross. The Feast of the Exaltation of the Holy Cross is the last one of the five major feasts of the Armenian Apostolic Church. It is the most important feast among the feasts dedicated to the Holy Cross, as it is dedicated to the history of the return of the Holy Cross from imprisonment, its elevation and glorification. In 610 A. D, the Persian King Khosrov, with a large army, attacks the Byzantine Empire. Enthusiastic about the initial victory, in 614 A. D. the Persian army enters Jerusalem. Many people are killed and many are imprisoned. Pontiff Zakaria, the Patriarch of Jerusalem is imprisoned too. However, the Persians are not satisfied and enter the Church of Holy Sepulcher and take the Holy Cross kept in the Church. The Holy Cross had been found and installed in the Church for the Christians to worship by Heghineh, the mother of the King Constantin, in the beginning of the 4th century. In 628 A. D., the Byzantine army led by King Herakles fought against the Persians to return the Holy Cross. The Armenian army regiment, led by Mzhegh Gnounie, supported the Byzantine army, and with the Lord’s help the Christian army won the battle. The Holy Cross was solemnly brought to the Armenian town Karin, from where it was carried to Constantinople, and then - to Jerusalem. On the way the Holy Cross was raised for the people to see and worship. The Great Procession of the Feast of the Exaltation and the order of “Antasdan” takes place after the Divine Liturgy outside on the church grounds. In this way our faithful becomes an important part of the procession. The Altar Cross is adorned and decorated with flowers and sweet basil, which is considered as a royal spice. The word “basil” means King, from the Greek “Basileus” and so it embellishes the Cross of the King. It was customary in the Armenian Homeland for priests and congregations, at certain times during the year, to go into the fields to invoke God’s blessing upon the four corners of the world. In particular, to thank God for the bounties of the earth and to seek His loving care over the fields and harvest of His people. † We bless the East, calling upon God to guard and defend the Catholicos of all Armenians in Holy Etchmiadzin, and the land, and the people of Armenia. † We bless the West, asking for God’s grace upon the nations of the world and all Christian people. † We bless the South, praying God protect the earth and harvest from damage. † We bless the North, asking God’s protection that our churches, monasteries, clergy and faithful be kept in peace and grow in spirituality. At the end of the service, the congregation would come forward to venerate the Cross and take springs of basil home with them as tokens of Christ’s victory. ՎԵՐԱՑՄԱՆ ԽԱՉ Փոկաս Կայսրի Իշխանութեան վերջին շրջանին, Խոսրով Պարսից թագաւորը գրաւեց Եգիպտոսն ու Ափրիկէն եւ արշաւեց Երուսաղէմի վրայ, սպաննելով հազարաւոր Քրիստոնեաներ եւ Պարսկաստան գերի տարաւ Կենաց Խաչափայտը, 614ին, զոր Հեղինէ թագուհին դրած էր Գողգոթայի բարձունքին։ Հերակլիոս, Փոկասի յաջորդը, ուզեց խաղաղ միջոցներով եւ տանելի պայմաններով հաշտութիւն հաստատել Խոսրովի հետ։ Սակայն, այս կարելի չեղաւ, քանի Խոսրովի խրոխտանքը կը զօրանար իր շահած պատերազմներուն պատճառաւ։ Ելք մը չգտնելով, Հերակլիոս հսկայական բանակ մը կազմեց եւ քալեց Պարսից վրայ։ Բանակին մէջ հայկական գունդին հրամանատարն էր Մժէղ Գնունին։ Խոսրով չարաչար յաղթուելով խոյս տուաւ, սակայն արքունիք իր վերադարձին ան սպաննուեցաւ իր Կաւատ Շիրոյ որդիէն, որ նոյնպէս յաջորդ տարին մեռաւ, իրեն յաջորդեց իր փեսան՝ Խոռեամ, Հերակլի օգնութեամբ՝ որ պայման դրած էր Խաչափայտին ազատումը։ 6Ձ9ին, Խաչը վերադարձուեցաւ քրիստոնեաներուն. Պարսկաստանէն՝ Հայաստան, Հայաստանէն՝ Կ. Պոլիս եւ յետոյ մինչեւ Երուսաղէմ։ Այս վերադարձի ընթացքին, Խաչը ուր որ եկաւ այնտեղ բարձրացուեցաւ եւ շքեղ հանդիսութիւններ կատարուեցան։ Խաչի գերութենէն դարձին առթիւ Խաչվերացի տօնը ինչպէս այլ եկեղեցիներու, նոյնպէս ալ Հայց. Առաք. Եկեղեցւոյ տօնացոյցին մէջ անցաւ որպէս Տաղաւար տօներէն մէկը։ Այս պատմական դէպքին առիթով է, որ Եկեղեցին սկսաւ տօնել Խաչվերացի տօնը
1 event,
Remembrance of the dead-Յիշատակ Մեռելոց
0 events,
0 events,
1 event,
Հայաստանի Անկախութեան Օր Armenian Independence Day
0 events,
0 events,
1 event,
Barekendan of the Fast of the Holy Cross of Varak
Barekendan of the Fast of the Holy Cross of Varak
Second Sunday after the Holy Cross PAREGENTAN OF THE FAST OF THE HOLY CROSS OF VARAK Isaiah 14:3-17, II Corinthians 10:18-11:10, Mark 10:1-12
1 event,
Commemoration of St. Mamas, Piliktimon and Simeon Stylite
Commemoration of St. Mamas, Piliktimon and Simeon Stylite
St. Mamas was born in the town Gangra, of the Province of Paplagonia, in a poor Christian family. During persecutions against Christians his parents are imprisoned and exiled to Caesaria. While giving birth to her son, his mother passes away. A pious Christian woman adopts Mamas and brings him up. Already at the age of 15 he is imprisoned and subjected to severe torments for being a devout Christian and brave preacher. Overcoming the hardships he lives an isolated life on the Mountain Argos. St. Mamas devotes all his life to serving the poor, but is betrayed and handed over to the judge. After severe torments St. Mamas is killed by means of trident in 273 A. D. St. Piliktimon (Philomenos), known in Greek and Latin sources also by the name Filomenos, was a grain trader. For being Christian he is imprisoned during the period of persecutions by the King Avrelios. He is subjected to torments and is finally martyred in 274 A. D. St. Simeon the Stylite was born in 390 A. D. in Caesaria. He has been a shepherd. One day he goes to the church and, not understanding the meaning of the Gospel passage read that day, asks about it an old man standing beside him. The old man explains him the meaning of the Gospel passage saying that the passage is about abstinence, that is, it is by means of ascetic way of life, deprivations and fasting that the people should deserve the heavenly kingdom. Thinking over the old man's words Simeon leaves for the Hata Province, of Syria, where he is isolated in a monastery for three years, after which he asks God to grant him the grace to preach and heal. Seeing that the visitors and the sick cause too much trouble to him, Simeon digs a deep dungeon, from where only his head was seen while preaching, and later he climbs up a high column. He lives without a shelter, only standing or kneeling during the day, and only taking Holy Communion as food once a week. For many years he stays on the column and preaches and heals many sick people by means of prayers. Սուրբ Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օր Ս. Մամասը ծնվել է Պափլագոնիա նահանգի Գանգրա քաղաքում,աղքատ քրիստոնյա ընտանիքում: Քրիստոնյաների դեմ հալածանքների ժամանակ նրա ծնողները ևս ձերբակալվում են և աքսորվում Կեսարիա: Բանտում Մամասի ծնվելուց հետո, մահանում է նրա մայրը: Փոքրիկ Մամասին որդեգրում է բարեպաշտ քրիստոնյա մի կին, որն էլ սնում և դաստիարակում է նրան: Տասնհինգ տարեկանում, արդեն համոզված քրիստոնյա և համարձակ քարոզիչ լինելու համար` ձերբակալվում և չարչարանքների է մատնվում: Զրկանքներից ազատվելով՝ պարտադրված առանձնանում է Արգեոս լեռը: Ս. Մամասն իր ողջ կյանքում ծառայում է աղքատներին, սակայն կրկին մատնվում է, դատվում և խիստ չարչարանքներից հետո 273 թվականին խոցվում է եռաժանիով` նահատակվում: Ս. Փիլիկտիմոնը, որ հունական և լատինական վկայաբանությունների մեջ հայտնի է Ֆիլոմենոս անունով, ցորենի վաճառական էր, որն իր հավատի համար, Ս. Մամասի նման Ավրելիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվում է, կտտանքների ենթարկվում և ի վերջո նահատակվում 274 թվականին՝ ոտքերն իրար և ձեռքերը գլխին գամված: Ս. Սիմեոն Սյունակյացը ծնվել է 390 թվականին, Կիլիկիայում: Մանկուց եղել է հովիվ: Մի օր եկեղեցի է մտել և չհասկանալով ընթերցված Ավետարանի իմաստը, դիմել է մի ծերունու, որն էլ բացատրել է, որ խոսքը ժուժկալ լինելու մասին է, այսինքն` մարդը ճգնությամբ, զրկանքներով, ծոմապահությամբ պետք է երկնքի արքայությանն արժանանա: Այս խոսքերի վրա խորհելով՝ Սիմեոնը գնացել է Սիրիայի Հաթա նահանգ, ուր 3 տարի մի վանքում առանձնանալուց հետո, Աստծուց քարոզելու և բժշկելու շնորհ է ստացել: Տեսնելով, որ այցելուներն ու հիվանդներն իրեն շատ են նեղում, քարոզելու համար սկզբում մի խոր փոս է փորել, որտեղից միայն գլուխն է երևացել, ապա 60 կանգուն բարձրությամբ սյան վրա է բարձրացել: Գլխավերևում ծածկ չունենալով` ամբողջ օրը միայն կանգնած կամ ծնկած է անցկացրել` իբրև սնունդ շաբաթը միայն մեկ անգամ Ս. Հաղորդություն ստացել: Սյան վրայից տարիներ շարունակ քարոզել է և իր աղոթքներով բժշկել բազմաթիվ հիվանդների:
0 events,
0 events,
0 events,
0 events,
0 events,
0 events,
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.
- There are no events on this day.